ՏՈՀՄԱԿԱՆ

ՏՈՀՄԱԿԱՆ
(ի, աց.) NBH 2-0887 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 12c, 13c, 14c ա. γενικός gentilitius. Տոհմային. ազգային. ցեղական. առունին. *Յոլովք եւ մեծամեծք լինին կռիւք յաղագս ʼի տոհմոն պատուոց. քանզի տոհմական պատերազմ իբրու զի չարագոյն են քան զօտարականաց. Փիլ. լին. ՟Բ. 60: ՏՈՀՄԱԿԱՆ. συγγενής cognatus. Ազգական. ազգակից. *Մուրթքէ տոհմական էր սաւուղեան գնդին. Մծբ. ՟Գ. (տպ. տոհմակից): *Հոմացեղիցն եւ տոհմականաց, որոց սեպհական էր ընտանութիւնն, կատաղի ցասմամբ ընդդէմ զինեցայ. Սկեւռ. աղ.: ՏՈՀՄԱԿԱՆ. εὑγενής generosus, nobilis. Քաջատոհմիկ. ազնուազարմ. ազնուական. *Միջակայնոց եւ պայազատաց, շինականաց եւ տոհմականաց: Թագաւորն մեծ տոհմական. Նար. ՟Գ: Մծբ. ՟Ժ՟Բ: գ. ՏՈՀՄԱԿԱՆ, անք. գ. γέννημα fructus πλεονασμός abundantia. եւ բայիւ εὑφορέω, καρποφορέω fructifero. Առատ բերք սերմանեաց երկրի. բարեբերութիւն. առատութիւն արդեանց կամ արմտեաց եւ պտղոց: *Առն ուրումն մեծատան ետուն տոհմականս. Ղկ. ՟Ժ՟Բ. 16: *Իբրեւ զերկիր ինչ պարարտ ընկալեալ զսերմանիս՝ պտղաբեր լիջիք եւ ձեզոյն լայնեալ տոհմականս բազմացուսջիք: Ու սերմ է, արդ եւ բազում տոհմականք: Որչափ ինչ վնաս արմտեացն լինիցի, թէպէտեւ տոհմական ոչ, սակայն զգլուխն տայ: Անդն ոչ զցանեալն եւեթ պարտի բերել, այլ առաւել եւս տոհմականս. Կոչ. ՟Ժ՟Ը: Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟ա. թես.: *Տոհմականով կանգնեալ, եւ զերդարեալ թեփովք եւ ցօղնով եւ քտտով, զոր յաւելու նոցա երկիր. Եփր. ՟գ. կոր.: *Հատն ցորենոյ պտղաբերէ տոհմականաւ: Եբեր պտուղ տոհմականաւ: Տոհմականօք բուսանի: Ոչ վիշապք զտոհմականս արդեանց կրեն. Ագաթ.: Շ. խոստ.: Լմբ. սղ.: Եզնիկ.: *Հարիւրաւոր կոչեցան տոհմականք աստուծոյ. Ոսկիփոր.: Եւ նմանութեամբ՝ առաւելութիւն պտղոյ այլոց իրաց. շահ. ἑπικαρπία usus fructuosus, quaestus, foenus ... *Ո՞ ոչ ընկալցի այնպիսի քաղցր հատուցանօղ ʼի ժամանակի հանդերձ տոհմականաւն զփոխն: Պահանջէ զտոհմականս իւր շնորհաց. Ածաբ. աղք.: Լմբ. վերափոխ.: *Ունիցիս գանձս յերկինս. ոչ կորնչին իրքն, այլ առաւել տոհմականօք ածեն, եւ առաւել քան զոր տայցեսն՝ առնուս. Մեկն. ղկ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Смотреть что такое "ՏՈՀՄԱԿԱՆ" в других словарях:

  • ՏՈՀՄԱՅԻՆ — (յնոյ, ոց.) NBH 2 0888 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 11c, 12c ա. ἑμφύλιος tribulis, intestinus, civilis. Տոհմական. ազգային. ցեղական. *Ամպարհաւաճութիւն եւ բազում այլոց չարեաց գործա՛կ է, որք են սկզմունք օտարականաց եւ տոհմային… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԻՒՐԱՏԵՍԱԿ — (ի, աց.) NBH 1 491 Chronological Sequence: 10c, 13c ա. Բազմատեսակ. բազմապատիկ. *Ի կերպարանս բիւրատեսակս առ ʼի շինուած կաթողիկէի. Նար. գանձ եկեղ.: *Զբիւրատեսակ երկոց աշխատութեան՝ տոհմական արդ հաւաքէ զպտուղ. Սկեւռ. աղ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՊՏՂԱՏՈՀՄԱԿԱՆ — ( ) NBH 2 0664 Chronological Sequence: 10c ա. Տոհմական պտղովք. քաջ պտղաբեր. արդիւնական. *Մերժեսցին սովաւ ʼի յանդոց պտղատոհմական արօրադրութեանց մերոց սահմանաց ... վէրք վատնիչք. Նար. ՟Ղ՟Բ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»