ՑԱՆԵՄ

ՑԱՆԵՄ
(եցի.) NBH 2-0907 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 10c, 13c ն. σπείρω, διασπείρω semino, sero, dissemino եւ spargo, dispergo πάσσω, -ττω , καταπάσσω, προσπάσσω conspergo, aspergo ῤαντίζω, ἑπιρραίνω, περιρραίνω , περιρραντίζω, προσραίνω circumspergo. Իբրու զցան՝ զբաժանելի մասունս իրաց ցայտմամբ իմն ծաւալել այսր եւ անդր: Որպէս Սերմանել զունս. (որ եւ ռմկ. ցանել. էքմէք ). *Զպատուական սերմն ցանիցեն: Սերմանիքն սուրբ եւ օգտակարք ցանիցին ʼի ձեզ. Մանդ.: Խոսր.: Որպէս Սփռել. ցրել. ցրուել. ցանել. ... *Առէ՛ք մոխցի, հնոցի, եւ ցանեսցէ զայն Մովսէս ընդ երկինս. եւ ցանեաց զայն Մովսէս ընդ երկինս: Զմէգ որպէս փոշի ցանեաց: Խարտեաց զնա մանր, եւ ցանեաց ʼի վերայ ջրոցն: Ցանէր նա զլեղին յաչս հօրն իւրոյ: Ցանեցից զտպաւառն ընդ երեսս ձեր: Ցանեա՛ ՛զկայծակունս հրոյ) ʼի վերայ քաղաքին: Զընտիր ամպ ցանեսցէ. եւ այլն: Կամ *Ցանեցից զքեզ ընդ գաւառս: Ցանել զնոսա ընդ գաւառս. եւ այլն: *Որ ցանեալ են ʼի յիշատակս ժամանակագիր գրչացն առաջնոց. Եւս. պտմ.: ՟Ա. 1: *Զգիր աղաչանաց մերոց պատառեալ, եւ ցանեալ ընդ երեսս մեր խստութեամբ: Ցանելի (դեղ) աչաց է, որ զոգւոյ՝ ակն պղտորեալ ʼի սրտմտութենէ՝ մաքրել կարող է. Կլիմաք.: Որպէս Սրսկել. ցօղել. ցանել, ցրցնքել. ... *Ցանեցից ʼի վերայ ձեր ջուր սուրբ: Ցանեսցես զնոքօք ջւր սրբութեան: Առեալ Մովսիսի զարիւնն՝ ցանեսցէ զժողովրդեամբն: Առցես յարենէն, եւ ցանեսցես ʼի վերայ Ահարոնի, եւ ʼի վերայ պատմուճանի նորա. կամ զորմով սեղանոյն: Առեալ Մովսիսի յիւղոյն օծութեան՝ ցանեաց մատամբ ʼի վերայ սեղանոյն: Առեալ յիւղոյն եւ յարենէն՝ ցանեաց զահարոնիւ եւ զպատմուճանօք նորա, եւ զորդւովք նորա եւ զպատմուճանօք նոցա. եւ այլն: *Ամպք ʼի ծովէ ջուր առնուն, եւ ցանեն զերկրաւ. Եղիշ. յառաքեալս.: *Արտասուօք կնոջն, որ ʼի վերայ ոտիցն տեառն մերոյ ցանեցան. Եփր. հռ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»