ՑՕՂԵՄ

ՑՕՂԵՄ
(եցի.) NBH 2-0921 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 12c, 13c ն. եւ չ. στάζω tillo ῤαίνω, ῤαντίζω aspergo . իջուցանել կամ կաթեցուցանել զցօղ, եւ զանձրեւ, եւ զարտօսր. ցանել. սրսկել. հոսել. տամկացուցատել. թանալ. զովացուցանել. եւ Կաթել. իջանել ցօղոյ. շաղ կամ շաղի պէս կաթեցնել, ցրցըքնել, ցրցնքել, թրջել. ... *Ամպք ցօղեցին: Ամպք ցօղեսցեն զարդարութիւն: Երկինք ցօղեցին յերեսաց Աստուծոյ ʼի սինէ: Ի ցօղել նորա զուրաթ եղիցի բոյս նորա: Ցօղեա՛ յիս մշտակաւ, եւ այլն. *Ցօղեցին ʼի վերայ նորա անձրեւ, բանք մարգարէիցն. Մծբ. ՟Ե: *Այս բաժակ կարէ եւ հոգեւոր ցօղել՝ բուսուցանել սերմն հաճոյ կամաց վերնոյն. Ագաթ.: *Ցօղեա՛ տէր զցօղ ողորմութեան քո: Ցօղ արեան քո տէր ցօղեա՛ ʼի հոգիս: Ցօղն որ ʼի քոյդ կողէ ցօղեալ. Ժմ.: *Ցօղէ արեան քո կաթուած յօրըստօրէ մատչելն՝ եւ առ մեզ զգթութիւն մաղթանօք սրբոց. Լմբ. սղ.: *Ցօղեն զարտօսրաթոր վտակս: Ցօղէր արտօսր ցաւագին՝ մայր տեառն որ կայր մերձ առ խաչին: Ցօղեսցին մեր արտասուք ընդ ցօղ արեան նահատակացն. Անան. եկեղ.: Շար.: *Յարեաւ, եւ ցօղեաց զարմաւն. Վրք. հց. ՟Գ. (որպէս թրջել): *Ցօղեաց ʼի վերայ գերեզմանի նորա գեղ ինչ բժշկական. Հ. կիլիկ. (որպէս կաթել կամ բղխել):

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»