- ՓԱՆԴԻՌՆ
- (դրան, կամ տրան, անց.) NBH 2-0932 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 13c - ՓԱՆԴԻՌ կամ ՓԱՆՏԻՌ, ՓԱՆԴԻՌՆ. κιθάρα cithara ὅργανον organum. (այս բառք են ʼի թարգմանութիւնս. ) Իբրու Նուագարան բախողական պէսպէս. որպէս երգեհոն, քնար, եւ սանդուռ, թամպուռ. կայ եւ յն. նովին ձայնիւ փանտո՛ւռա. πανδούρα, -ρις pandura. որպէս Քնար երեքաղետն. *Վիշապագլուխ փողս, եւ փանդիռս բարձրաբարբառս: Զմեռեալս լային փողովք եւ փանդռօք. Թղթ. դաշ.: Բուզ. ՟Ե. 31: *Ծնծղայիւք եւ փանդռամբք եւ այլովք երգեցողական գործարանօք սաղմոսել հրամայեաց. Մեկն. ղեւտ.: Ճ. ՟Ա.: *Խաղայր ʼի մէջ քաղաքին կիթնառով, որ է փանդռամբք. Հ. կիլիկ.: *Նիւթական երաժշտականն՝ փանդռամբ (կամ փընդռամբ), եւ փողովք, եւ ծնծղայ. իւք բաղկանայ: Ժողովեն զփանդռունս, եւ պարս խաղուց. Սահմ. ՟Ժ՟Է: Ճ. ՟Ա.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.