ՓԱՓԿԱՆԱՄ

ՓԱՓԿԱՆԱՄ
(ացայ.) NBH 2-0938 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 11c, 13c չ. τρυφάω, εὑτρυφάω, κατατρυφάω delicior, delector, oblecto me, luxurio σπαταλάω, κατασπαταλάω deliciis affluo, diffluo. Ի փափկութեան կեալ. զեխիլ. վայելել, զուարճանալ. *Փափկացայք ʼի վերայ երկրի, եւ զբօսայք: Գիրացան եւ փափկացան ʼի բարութիւնս մեծամեծս: Ինքն ընդ թագաւորս փափկասցի: Հեզք փափկասցին ʼի բազում խաղաղութեան իւրեանց: Էաք հացալիցք, եւ փափկացեալք: Փափկանայք յանկողինս ձեր. եւ այլն: *Գրգիմք եւ փափկանամք, եւ մեղանչեմք աներկիւղ. Մանդ. ՟Ժ՟Ը: *Մի՛ որովայնիւ փափկասցուք. Ճ. ՟Բ.: *Կամէիք փափկանալ յինչս: Որ երթայ աստի մեծութեամբ ընչից՝ այսինքն տրօք ողորմութեան, յաւիտեան փափկանայ ʼի նոսա. Ոսկ. յհ. ՟Ա. 15: *Նոքօք դարձեալ (թեւօքն՝ թռչունք) ʼի մէջ ջուրցն փափկանան. Եփր. ծն.: *Տեսանէր զնա այր իմաստուն, եւ փափկանայր ʼի բանս նորա. Հ. կիլիկ.: ՓԱՓԿԱՆԱԼ. Փափուկ լինել. կակղանալ. փափուկնալ, կակղնալ. *Գրգեալ փափկանայ միս (կենդանւոյն) վերստին բարեխնամ կերակրողութեամբ. Պիտ.: ՓԱՓԿԱՆԱԼ. Փափուկ եւ սուրբ պահի. *Դատարկացեալ եւ փափկացեալ եղիցի միաշաբաթին. Կանոն.: ՓԱՓԿԱՆԱԼ. Ախորժելի եւ հեշտալի կամ փափաքելի գտանիլ. *Եթէ փափկանայ քեզ արբումն ջրոյ, առցես ʼի միտս քո զպապակման բոցոյն այնմիկ զյիշատակ. Կլիմաք.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»