ՓՈՐՁԵՄ

ՓՈՐՁԵՄ
(եցի.) NBH 2-0956 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c ն. (լծ. յն. փիրազօ. լտ. էքսփէրիօր, եւ այլն.). πειράζω, πειράω tento, experior. Ի փորձ մատուցանել զոք կամ զիմն. կրթել, մարզել. մանաւանդ՝ զննել եւ լրտեսել արտաքին իրօք զսիրտ այլոց. զօր սրտագէտն Աստուած առնէ ʼի յայտնել զհանդէս լաւութեան կամ վատութեան մարդկան. իսկ սատանայ առնէ առ ʼի խարդաւանել զմարդիկ. իսկ մարդիկ մեղանչեն ʼի փորձելն զԱստուած թերահաւատութեամբ գաղտնեաց նորա. ... *Փորձեաց Աստուած զաբրաամ: Փորձեցից զնոսա, եթէ գնայցե՞ն յօրէնս իմ, թէ ոչ: Փորձեա՛ զիս տէր, եւ քննեա՛ զիս: Զայս ասէր փորձելով զնա. եւ այլն: Կամ *Զի մի՛ փորձեսցէ զքեզ սատանայ: Փորձիլ ʼի սատանայէ. եւ այլն: Կամ *Զի՞ փորձէք զտէր: Վասն փորձելոյ նոցա զտէր: Փորձելով խնդրէին ʼի նմանէ: Զի՞ փորձէք զիս կեղծաւորք: Մի՛ փորձեսցեր զտէր Աստուած քո. եւ այլն: *Ըմբիշն ընդ բազումս փորձի, եւ ուսանի. Վրք. հց. ՟Գ: ՓՈՐՁԵԼ. Հետաքննել. հատազօտել. որոնել. եւ Ստուգել յայնի նշանօք. խելամուտ լինել իրաց: *Եկն փորձել զնա (զսողոմոն ) առակօք: Փորձեցից միւս անգամ դզաթուն: Ե՛կ եւ փորձեցից զքեզ յուրախութեան: Զայս ամենայն փորձեցի ես իմաստթիւն. եւ այլն: ՓՈՐՁԵԼ. πυρόω igne probo, exploro. Հրով զտել. ... *Ոսկի փորձեալ ʼի հրոյ: Արծաթ ընտրեալ եւ փորձեալ յերկրէ: Բան տեառն փորձեաց զնա: Փորձեա՛ զերիկամունս իմ եւ զսիրտ իմ. եւ այլն: ՓՈՐՁԵԼ. δοκιμάζω probo, exploro. Քննել. ընտրել. հաւաննել. ... *Փորձեցեր զմեզ Աստուած եւ քննեցեր, որպէս եւ քննի արծաթ: Որպէս փորձի ʼի բովս արծաթ եւ ոսկի, նոյնպէս ընտրէ զսիրտս Աստուած: Փորձեսցէ մարդ զանձն իւր: Զամենայն ինչ փորձեցէք. եւ այլն: *Մի՛ ինքնին առցէ (զգործ ինչ ), այլ որ յաւագացն փորձեսցի, ընկալցի. Բրս. հց.: *Որքփորձեցան շիջանուտ հրով: Առաջինքն՝ որք փորձեցան, եւ ընտիրք գտան. Շար.: Իգն.: *Յան մարմինսն վեհագոյն եւ նուաստագոյն ոչ մեծութեամբն դատի, այլ մտածութեամբք փորձի. Կիւրղ. գանձ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Смотреть что такое "ՓՈՐՁԵՄ" в других словарях:

  • ՄՏԵՐՄՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0307 Chronological Sequence: Early classical, 6c, 7c, 8c, 10c գ. τὸ γνήσιον, εὕνοια genuitas, sinceritas, integritas, benevolentia. Հաւատարմութիւն. հարազատութիւն. անկեղծութիւն. ողջմտութիւն, միամտութիւն ծառայութեան. *Վասն այլոց փութոյ,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՓՈՐՁԱԿԻՑ — ( ) NBH 2 0956 Chronological Sequence: Early classical ա. որ եւ ՓՈՐՁԱՆԱԿԻՑ. Կցորդ փորձոյ, կրից, եւ աշխատութեանց. *Շնորհօք ապրեալ եմծ, բայց շնորհքն անձնիշխանս կամի, որ փորձակիցք լինին բարւոյն, զի նախանձիցին եւ գործիցեն զբարին. Եւագր. ՟Ժ՟Ը:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»