ՓՈՐՈՏԻ

ՓՈՐՈՏԻ
(տւոյ, տեաց, տեօք.) NBH 2-0957 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c գ. ἑνδόσθια, ἑγκοίλια, σπλάγχνον intestina, viscera. Որ ինչ կայ ʼի ներքո ʼի փորի կենդտնւոյ. ներքինք. ընդերք. աղիք. ... *Փորոտիք եօթն. ախոնդանք, սիրտ, փայծաղն, լեարդ, թոքք, երիկամունք երկու. Փիլ. այլաբ.: *Այնորիկ՝ որ մերձաւորն է սորա՝ փորոտին, բաղկացութիւն եւ հաստատութիւնն եղեւ ընդ ահեկէ. Պղատ. տիմ.: *Ուտիցէք զգլուխն ոտիւքն հանդերձ, եւ զփորոտին նորա: Լուացես զփորոտին: Զամենայն ճարպ փորոտոյն. Ել. եւ Ղեւտ. եւ այլն: *Զգլուխ փորոտովն հանդերձ կերիջիք: Ամենայն փորոտեօքն: Ի ցաւս եւ ʼի հարուածս փորոտեացն: Մեռանի յորս՝ (կամ յորսի ) նետի ուրուք դիպեալ փորոտեացն: Վէր ընկալեալ ʼի փորոտիսն (կամ ʼի փորոտին ): Արիոս խառն ընդ գարշելիսն ʼի վայր զփորոտին վայթեալ՝ սատակէր. Կոչ. ՟Ժ՟Բ: Յճխ. ՟Ի: Խոր. ՟Բ. 33: ՟Գ. 17: Յհ. կթ.: ՓՈՐՈՏԻՔ. ἑντεριώνη (լծ. պ. էնտէրունի ). interior pars, medulla, nucleus. Միջուկն իրաց. ծուծ. կորիզ. *Զպտղոցն փորոտիս, եւ զարմատոցն զհատածն յերկրի տնկեմք: Յարմատս եւ ʼի կեղեւս եւ ʼի փորոտիս, եւ շառաւեղաց բոյսս զտունկն կատարէ. Նիւս. կազմ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»