- ՔԱՐՏԷՆ
- (տենի, ից.) NBH 2-1000 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 13c գ ՔԱՐՏ ՔԱՐՏԷԶ ՔԱՐՏԷՆ ՔԱՐՏԷՍ. Բառ յն. խա՛րդիս, խարդիօ՛ն չ լտ. քա՛րդա, քարդուլա. χάρτης, χαρτίον, χαρτίδιον charta, -tula. եբր. մէկէլա. Թուղթ կամ մագաղաթ, յորոյ վերայ լինի գրել. թերթ գրոց. գիր ողջունի. նամակ. հրովարտակ. յետակար. գիրք. մատեան.. *Առեալ քարտ՝ գրեաց ʼի նմա զհարկանօղն, եւ կառուցեալ զքարտն ʼի ճակատն՝ այնպէս շրջէր. Նոննոս.: *Որ զհրովարտակս ոք արքունի պատառէ, ոչ միայն զքատն փոխանակ քարտին պահանջէ. Մանդ. ՟Ժ՟Դ: *Չնայիս ʼի քարտն եւ յերէգն, այլ ʼի պարգեւն ձեռին թագաւորին՝ որ գրեաց. Սեբեր. ՟Գ: *Մատեան է՝ գալարելով գրել զքարտն. Մխ. երեմ.: *Զյետկար քարտին: Զքարտս ամենայն՝ նիւթս գրելոյ. Յհ. կթ.: Սարգ.: *Ըստ այսմ եւ ես նըկարեցի՝ զներտաղական բանս ʼի քարտի: Երկօք վաստակոց ʼի նիւթս քարտի: Բան գրի ʼի քարտ եւ ʼի մագաղաթ. Յիսուս որդի.: Սկեւռ. ի լմբ.: Վրդն. ծն.: *Ի տարածումն լայնութեան քարտենի չափեցից: Սպիտակափայլ լուսափառ դաշտի քարտենդ. Նար.: *Զնոյն գրով ʼի քարտէնս (կամ ʼի քարտինս) թողուն. Կլիմաք.: *Քարտէզն եւ սեւադեղ եւ եղէգնն: Իմանալի քարտրզ: Բե՛ծ այսր քարտէզ եւ թանաք. Սեբեր. ՟Գ: Անյաղթ բարձր.: ՃՃ.: *Ա՛ռ դու քեզ քարտէս մատենի: Գրեաց բարուք ʼի քարտիսի մատենին: Սպառեցաւ ամենայն քարտէսն ʼի հուր կրակարանին: Ցուցանէին զքարտէսն պակասեալ: Ոչ կամեցայ քարտիսիւ եւ դեղով գրել. Երեմ. ՟Լ. ՟Զ: ՟Գ. Մակ. ՟Բ: ՟Գ. Յհ.: *Գրոյ եւ յիշատակի, որ ʼի քարտէս: Ի քարտէս արքունի: Գրեաց ʼի քարտիսի: Հրամանք թագաւորին գրին առ իշխեցեալս ʼի վերայ քարտեսի. Փիլ.: Խոր.: ՃՃ.: Շ. բարձր.: *Քարտէս (կամ քարտէզ) զչար գրեալ եւ զբարի՝ միապէս ընդւոնի. այլ պա՛րտ է մեզ, զի զբարին գրեսցուք ʼի նա, եւ ոչ զչարն. Վրք. հց. ՟Զ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.