ՔԵՐՈՎԲԻՄ

ՔԵՐՈՎԲԻՄ
(իմք, իմաց.) NBH 2-1004 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 13c, 14c - ՔԵՐՈՎԲ ՔԵՐՕԲ ՔԵՐՈԲ ՔԵՐՈՒԲ ՔԵՐՈՎԲԷ ՔԵՐՈԲԷ ՔՐՈՎԲԷ ՔԵՐՈՎԲԻՄ ՔԵՐՈԲԻՄ. Բառ եբր. քերուպ. յոքնակի՝ քերօպիմ, քէրուպիմ. Վերին դաս զուարթնոց զկնի Սրովբէից, քառակերպեան երեւեալ ʼի տեսիլս, եւ քառաթեւ եւ բազմաչեայ հրացայտ. եւ նկար կամ քանդակ գրուագաց նոցա ʼի նոյն նմանութիւն. ասի եւ զբանսարկութենէն՝ որ երբեմն գլուխ էր հրեշտակաց. *Զի՞նչ է քերովբիմն. թարգմանի՝ գիտութիւն բազում: Քաղդէացւոց լեզուովն ասացեալ է քերովբիմ. Փիլ. ել.: *Քերովբէք կոչին բազմաչեայք ըստ տեսանողին, որ է յաճախ գիտութիւն. Շ. բարձր.: *Եւ կոչի քերովբէն բազում գիտութիւն, եւ հեղումն իմաստութեան. Վրդն. ել.: *Քերովբէս զնոսա ասէ, որ թարգմանի յաճախ գիտութիւն կամ հեղումն իմաստութեան ... քանդակագործ արարուած՝ որ ասէ քերոբ. Նչ. եզեկ.: *Ձգեաց քերոբ մի զձեռն իւր ʼի միջոյ քերովբէիցն: Ի մէջ հրոյն՝ որ էր ʼի միջոյ քերովբէիցն: Ընդ օծելոյ քրովբէին ետու զքեզ ʼի լեառն Սուրբ Աստուածոյ: Ի լեռնէն Աստուածոյ իջոյց զքեզ քերովբն վարսաւոր: Հրամայեաց քերովբէից՝ բոցեղէն սրոյ շուրջանակաւ պահել զճանապարհս ծառոյն կենաց. Եզեկ. ՟Ժ. ՟Ի՟Ը. ՟Խ՟Ա: Ծն. ՟Գ. 24: *Արասցե՛ս երկուս քրովբէս ոսկիս ճախարակայս: Խօսեցայց ընդ քեզ ʼի վրուստ ʼի քաւութենէ անտի ʼի միջոյ երկուց քրովբէիցն: Արասցես խորան տասնփեղկեան. քերոբ՝ գործ անկուածոյ գործեսցէս զնոսա: Արասցես վարդագոյր. գործ անկուածոյ գործեսցես զնա քերուբ. Ել. ՟Ի՟Ե. ՟Ի՟Զ: *Զտապանակ ուխտին տեառն զօրութենէց, որ նստի ʼի քերովբէս: Արար ʼի ներքս ʼի դաբիրն երկուս քերովբէս. բարձրութիւն միոյ ʼի տասն կանգնոյ: Զամենայն որմս տանն շուրջանակի քանդակեալ գրեաց գրչաւ քերոբս եւ արմաւենիս: ի վերայ խորշից նոցա ʼի մէջ առանցիցն՝ առիւծք եւ եզինք եւ քերոբք. ՟Ա. Թագ. ՟Դ. 4: ՟Գ. Թագ. ՟Զ. եւ ՟Է: *Սուրն բոցեղէն, եւ քրոբիմն: Բոցեղէն սրոյն տեսիլ, եւ քերոբիմն. Եփր. ծն.: *Եթէ քերովբին, եթէ սերովբին. Եփր. աւետար.: *Ի վերնայարկն սորա հիանշմար քերոբիմբք, եւ ստորակայն ախճապակք. Տաղ.: *Դէմք քերովբիմացն ʼի միմեանց կողմ հային: Կառս Աստուածոյ զքերոբիմսն նկարագրէ: զսերովբիմն, եւ զկնի զքերով բիմն մերձաւոր սերովբէից: Բազմակամբք քերովբէիւք: Անպատում աթոռ ասիուածութեանն ասէ զքերովբէսն: Քերովբէից, եւ մարմնաւոր քերովբէ. Փիլ.: Առ որս.: Սարգ.: Անյաղթ բարձր.: Խոսր.: Շար.: *Արա՛ աթոռ քեզ երկնային, բազմեա՛ց յոգիս ըստ քրովբէին. Յիսուս որդի.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Полезное


Смотреть что такое "ՔԵՐՈՎԲԻՄ" в других словарях:

  • ՔԵՐՈՎԲ — (ի.) NBH 2 1004 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 13c, 14c ՔԵՐՈՎԲ ՔԵՐՕԲ ՔԵՐՈԲ ՔԵՐՈՒԲ ՔԵՐՈՎԲԷ ՔԵՐՈԲԷ ՔՐՈՎԲԷ ՔԵՐՈՎԲԻՄ ՔԵՐՈԲԻՄ. Բառ եբր. քերուպ. յոքնակի՝ քերօպիմ, քէրուպիմ. χερούβ, χερουβείμ, βίμ, βεῖν, βίμ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՔԵՐՈՎԲԷ — (ի, ից.) NBH 2 1004 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 13c, 14c ՔԵՐՈՎԲ ՔԵՐՕԲ ՔԵՐՈԲ ՔԵՐՈՒԲ ՔԵՐՈՎԲԷ ՔԵՐՈԲԷ ՔՐՈՎԲԷ ՔԵՐՈՎԲԻՄ ՔԵՐՈԲԻՄ. Բառ եբր. քերուպ. յոքնակի՝ քերօպիմ, քէրուպիմ. χερούβ, χερουβείμ, βίμ, βεῖν …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՔԵՐՈԲԻՄ — ( ) NBH 2 1004 Chronological Sequence: Unknown date Տ. ՔԵՐՈՎԲԻՄ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՔՐՈՎԲԻՄ — ( ) NBH 2 1018 Chronological Sequence: Unknown date Տ. ՔԵՐՈՎԲԻՄ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»