- ԱՆՊԱՏՐԱՍՏ
- (ի, ից.) NBH 1-0228 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c, 10c, 11c, 12c, 13c ա. ἁκατασκεύαστος, ἁπαρασκεύαστος, ἁπαράσκευος incompositus, incomparatus, imparatus Որ չէ պատրաստ կամ պատրաստեալ. ուր չկայցէ պատրաստութիւն. անյարդար, անկազմ. անյարմար. ... *Երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. Ծն. ՟Ա. 2. այսինքն ըստ Լմբ. սղ. *Անպատրաստ առ ʼի բուսուցանել. կամ անպատրաստ (ʼի պէտս) բնակութեանʼʼ: *Զանդունդս անպատրաստս. Ագաթ.: *Զի մի՛ բնակարանք անպատրաստք լինիցին. Նիւս. սքանչ.: *Գտանիցեն զձեզ անպատրաստս. ՟Բ. Կոր. ՟Թ: 4: *Անպատրաստ գտան գալստեան փեսային շիջեալ լապտերօք. Շար.: *Անպատրաստք էին: Անպատրաստ տեսանէր զիւր գունդն. Փարպ.: *Ձայնն ահագնալուր ʼի լսելիս անպատրաստիս հասեալ. Բենիկ.: *Որ դոյզն պատկերն է անպատրաստից: Մնացի անպատրաստ: Անպատրաստ գտեալ զիս ինքեան. Նար.: *Անպատրաստ, այսինքն անպատշաճ եւ անգործ ʼի բնական կրիցն, զոր այժմ ունի պտղատու լինել. Շ. ՟բ. պետ. խ: *Ցաւն անպատրաստ առնէ զնա առ ամուսնութիւն. Մխ. դտ.: ԱՆՊԱՏՐԱՍՏ. ἁφύλακτος incautus Անզգոյշ. անհոգ. թոյլ. ... *Յայլ յանցանաց զգուշանայ, այլ անպատրաստ լինի ʼի բամբասել, ʼի բարկանալ. Նար. խրատ.: *Վնասեն օդոյ փոփոխմունք, կամ աշխատութիւնք անպատրաստք. Խոսր.: *Մի՛ տապ տօթոյն յանպատրաստս պահուն զարմատս հատեալ ցամաքեցուսցէ. Նար. ՟Ձ՟Բ: մ. մ. Անպատրաստաբար. անզգուշութեամբ, թուլութեամբ. *Յանպատրաստ ուտելոյ եւ ʼի քնոյ (շաժին պոռնկական խորհուրդք). Վրք. հց. ՟Ժ՟Ա: ՅԱՆՊԱՏՐԱՍՏԻ ԼԻՆԵԼ. Անպատրաստ գտանիլ. չեւ պատրաստեալ ունել զկարեւորս. ... *Նոքա յանպատրաստի էին ʼի մարդոյ եւ յանասնոյ. Լաստ. ՟Ժ՟Զ: մ. ՅԱՆՊԱՏՐԱՍՏԻՑ. մ. ἁφυλάκτως, ἁιφνίδιον incaute, improvise Յանակնկալ պահու. յանկարծակի. ... *Ոչ իբրեւ զգող ʼի վերայ հասանէ մեզ, եւ ոչ յանպատրաստից տանի: Յանպատրաստից ʼի ձեռս անկանիցիք. Ոսկ. ՟ա. թես. ՟Ա: եւ Ոսկ. մ. ՟Ա. 23: *Պարտիմք զգուշութեամբ գնալ, զի մի՛ երբէք յանպատրաստից անկեալ ʼի նոսա՝ վնասիցիմք. Սարգ. յկ. ՟Է. եւ այլն: *Յանպատրաստից ʼի վերայ հասեալ. Լաստ. ՟Դ: *Եկն եհաս յանպատրաստիցն ʼի վերայ քաղաքին: *Յանպատրաստիցս, որպէս ասացաք. Ճ. ՟Ա.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.