ԱՀ

ԱՀ
(ի, իւ, ից, իւք.) NBH 1-0028 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 9c, 10c, 11c գ. φόβος timor, metus Երկիւղ՝ մանաւանդ սաստիկ. սոսկումն. սարսումն. վախ. ... *Յահէ նորա խռովեցան: Ահիւ եւ խնդութեամբ բազմաւ: Անկաւ ահ ʼի վերայ նորա: Եղեւ ահ ʼի վերայ ամենեցուն՝ որ լսէին զայս: Լի եղեն ահիւ: Ահ կալաւ զամենեսին: Ահ պատեաց զնա: Ահիւ մեծաւ տագնապէին: Աշակերտ Յիսուսի ʼի ծածուկ վասն ահին հրէից: Ահ եւ երկիւղ եւ սոսկումն մարմնոյ: Յահ եւ յերկիւղ եւ ʼի դողումն. եւ այլն: *Երկիւղս եւ ահս մատուցանեն: Տրտմութեամբք, ահիւք: Ահիւք եւ պարգեւօք. Փիլ.: *Առ սիրով եւ ահիւ դիցն: Եւ ձեզ ահ լիցի այս, եւ երկիւղ ʼի մահուանէ: Որ կացեալ են յահի քում. Ագաթ.: *Ահք ներքնոց: Անապակ ահիւք. Եղիշ.: Պիտ.: *Ահ երկիւղի: Ահս պակուցանօղս ʼի վերայ նորա հեղուին. Յհ. կթ.: *Յահագին ահիցն յայն ակնածելով: Յորոց յահիցն սարսեալ. Անան. եկեղ.: *Ահիւ զահն արտաքս հանէր. Ոսկ. յհ.: *Յոյժ ընդ ահիւ անկեալ է բնութիւնն մարմնոյ: Զահ եւ զերկիւղ մարդոյն արկեալ է արարչին ʼի վերայ գազանաց. Եղիշ. ՟Բ: Եզնիկ.: Դողումն. τρόμος tremor դող. ... *Տալ զահ եւ զերկիւղ քո առաջի ամենայն ազգաց: Զահի հարեալ էին. Օր. ՟Բ. 25: Մրկ. ՟Ժ՟Զ. 8: Պակուցումն. հիացումն. ապշութիւն. արհաւիրք. ἕξστασις exstasis, terror, stupor ... *Անկաւ ահ տեառն ʼի վերայ ամենայն ժողովրդեանն ... Եղեւ ահ ʼի տեառնէ: Եղիցի ահ մեծ ʼի տեառնէ ʼի վերայ նոցա: Ահ մեծ անկաւ ʼի վերայ նոցա. ՟Ա. Թագ.: Զքր.: Դան.: Երկիւղալի ինչ. ահաւորութիւն. սպառնալիք. չարիք. *Յերեւելն իւրում արդարոցն՝ զահ իւր յինքն ամփոփէր. Ագաթ.: *Յաներեւութից ոմանց՝ ահից զօրութիւն ընդոստուցանօղ մարդկան: Գործեցին նմա ահս ապիրատս, եւ աշխարհաւեր կործանումն. Յհ. կթ.: *Յոր ոչ ինչ երկրաւոր ահք ազդել կարասցեն. Խոսր.: ԱՀ ԱՐԿԱՆԵԼ. ἑκφοβέω exterreo Երկեցուցանել. զարհուրեցուցանել. վախցնել. *Ահ ինչ արկանել ձեզ թղթովքս. ՟Բ. Կոր. ՟Ժ. 9: որ յ Եզեկ. ՟Լ՟Բ. 26. դնի. *Ետուն զահ իւրեանց ʼի վերայ երկրին կենդանութեանʼʼ: *Ահ արկանել սրբոցն, կամ ամենայն քրիստոնէութեան. Եղիշ. ՟Ը: *Ահս պակուցանօղս զմիմեամբք արկանէին. Խոր. ՟Ա. 10: ԱՀ ԱՌՆԵԼ. Նոյն ընդ վ. *Ահ առնելոյ իսկ էր. Ճ. ՟Բ.: ԶԱՀԻ ՀԱՐԿԱՆԻՄ. Տե՛ս ʼի տառն ՟Զ: մ. ԱՌ ԱՀԻ. իբր մ. Առ երկիւղի. յերկիւղէն. վախէն, վախնալէն. ... *Առ ահին աղաղակեցին. Մտթ. ՟Ժ՟Դ. 26: *Առ յոյժ ահին ոչ կարէին ընտրել զիւրեանցն եւ զօտարացն. Պիտ.: *Առ ահի սրտիս ասէ՝ զայն գործեցի. Յհ. կթ.: մ. ԱՀԻՒ. իբր մ. φρικτῶς horribiliter Ահաւորութեամբ. արհաւրօք. *Ահիւ եւ տագնապաւ հասցէ ʼի վերայ ձեր. Իմ. ՟Զ. 5: մ. ԱՀ ԸՆԴ ԱՀ. մ. ὐφειμένως submisse Զանգիտելով. զգուշեաւ. մեղմով. վախվխելով, քաշուելով. ... *Եւ ոչ այնուհետեւ ահ ընդ ահ խօսէր. Ոսկ. յհ. ՟Բ. 12:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Полезное



Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»