- ԱՉԱԼՐՋՈՒԹԻՒՆ
- (-) NBH 1-0266 Chronological Sequence: Unknown date, Early classical, 11c, 12c գ. παρρησία fiducia, confidentia Աչալուրջ համարձակութիւն. վստահութիւն. պարզերեսութիւն. աներեկւանութիւն. ... *Աչալրջութեամբ զքրիստոս տեսանել կարասցուք: Վայելել աչալրջութեամբ զպատրաստեալ բարիսն սիրելեաց իւրոց: Մեծաւ աչալրջութեամբ առ աստուած կայիր. եւ այլն. Ոսկ. յհ. ՟Ա. ստէպ: *Համարձակ աչալրջութեամբ ասա՛ (յն. համարձակեա՛ց, ասելով). Կոչ. ՟Ժ՟Գ: *Վաստակեսցեն յայգւոջ անդր, զի պահպանեսցեն զաւելին աչալրջութեամբ. Մծբ. ՟Ժ՟Թ: *Առջի՛ք դուք յաչալրջութենէ անտի, յորում են իսկ մեծացեալ նոքա. Ոսկ. ՟բ. կոր.: *Պարծանօք եւ աչալրջութեամբ կաս առ նմա: Աչալրջութեամբ կացցուք առաջի ահաւոր բեմին. Սարգ. յկ. ՟դ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ: Իսկ Կոչ. ՟Ժ՟Գ. 39. *Ի վերայ ճակատոյդ մեծաւ աչալրջութեամբ եդեալ լիցիʼʼ. թերեւս խորհրդով գրի ʼի ձ. եւ տպ. ջ տառիւ, վասն զի եւ ʼի յոյնն ասի, համարձակութեամբ՝ մատամբք:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.