ԱՌԱՍԵՄ

ԱՌԱՍԵՄ
(ասացի.) NBH 1-0292 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 12c ն. προσαγορεύω, προσέπω, προσειπεῖν Կոչել. յորջորջել. անուանել. ասել. *Հերձուածողս առասես զնոսա (զսուրբ հարս), եւ ոչ զանգիտես. Յհ. իմ. երեւ.: *Յերկբայս գոմ, զի՛նչ զքեզ առասացից, աստուած՝ եթէ մարդ. բայց սակայն աստուած առասացից (յն. գուշակեցից) զքեզ. Սահմ. ՟Դ: *Բարւո՛ք եւ զգիր լինելութեանն առ ճշմարտութիւն մարդոյն առասաց: Կոչիւր աբրամ նախկին անուն, եւ առասացաւ յետոյ աբրաամ. Փիլ. իմաստն.: *Նոյնպէս գոլ սմա միշտ առասելի է: Միայն զայն առասել, այս ինչիւն եւ այսպիսի իրիւն վարեալք անուանակոչութեամբք. (այսինքն այս ինչ եւ այսպիսի իր ասելով զտարերս): Զսա՛ արդ թեթեւ առասացաք. Պղատ. տիմ.: *Ո՛վ սիրելի աթենացի. զի ոչ կամիմ ատտիկեցի արեօք առասել զքեզ. Պղատ. օրին. ՟Ա: *Մարդն եւ արջառն հասարակ անուամբ առասացին կենդանի. Արիստ. ստորոգ.: *Մեղկութիւնն մեղք առասի. Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Դ: Իսկ Ոսկ. ՟բ. կոր. *Յայլս առասէ զպատճառսնʼʼ. այսինքն ʼի վերայ այլոց արկանելով՝ ասէ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»