- ԱՌԴՆԵՄ
- (առեդի.) NBH 1-0301 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 10c, 11c, 12c ն. προστίθημι appono, addo Առընթեր՝ մերձ դնել. յարադրել. յարել. յաւելուլ. Կր. Յարիլ. քովը դնել, կցել. *Եթէ առդիցես սմին դրութեանս դէմս կամ պատճառս. Պիտ.: *Բանականն առեդեալ՝ մեկնեաց զմեզ ʼի նոցանէ (յանասնոց). Պորփ.: *Մարդ, կամ սպիտակ, յորժամ ոչ առդիցի ինչ, չեւ եւս է՝ ո՛չ սուտ, եւ ոչ ճշմարիտ. Պերիարմ.: *Հանդէպ տեսութեան աչացս ամբարձման՝ փրկականդ քո կրից առդիցի. Նար. ՟Ղ՟Ա: *Տե՛ս, մի՛ երբէք արդնելով մարմնոյ (այսինքն յարելով ʼի մարմին) բազում զօրութիւնս տացես վատթարին. Բրս. հայեաց.: ԱՌԴՆԵՄ ἁνατίθημι adscribo Վերագրել. ընծայել. *Զառաւօտն՝ իբրեւ զառաջին շարժումն հոգւոյ եւ մտաց՝ աստուծոյ առդիցուք: Պարծանք ոմանք առ քրիստոս են, յորժամ զուղղութիւնն ո՛չ ինքեան, այլ տեառն առդիցէ. Բրս. հց.: *Ինունցն համանգամայն դասուց առեդեալ լինի հրեշտակական անուանակոչութիւն. Շ. հրեշտ.: ԱՌԴՆԵՄ. ὐποτίθημι suppono Առգրել. համարել. կարծել. սեպել, ենթադրել .... իբրու դնել ʼի մտի, կամ հաշուել. *Զգործով աստուածատեցութիւնս պիտակ բանիւ աստուածսիրութիւն առդնեմք: Զոր տգէտքն եւ անիմաստքն բուռն եւ կատարեալ տեսութիւն առդնեն: Զմեղանչելն ʼի սոյն իրաւացի առդնէր. Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.: *Ելանելն ʼի գիշերոյ մեղաց ʼի սկիզբն ապաշխարութեանն՝ առաւօտ առդնի. Լմբ. սղ.: ԱՌԴՆԵՄ. Կարծեցուցանել. երեւեցուցանել. (որպէս դնել այլոց ʼի միտս մեր). *Զանպատշաճն հաւանական առդնեն (դեւք): Ամբաստանելովն մաքուր զմեզ առդնէ (դեւն). Լմբ. սղ.: կր. ԱՌԴՆԵՄ. Կացուցանել. առնել. կր. Լինել. գտանիլ. *Յուլիանոս անարգեաց զհաւատսն, եւ հակառակ զինքն քրիստոսի առդնէր. Վրք. ոսկ.: *Յաւիտենական տանջանացն լուցկի զանձինս առդնել: Յորժամ քաղցեալ զանձինս ʼի մարմնականաց զբաղանաց առդիցուք. Լմբ. սղ.: *Մի՛ երբէք անշնորհակալք առ բարեգործն առդնիցիմք. Բրս. հց.: *Ստախօսութեամբն ʼի ներքոյ կորստեան առդնին: Որ մարմնով մեռանի, ընդարմանայ եւ անշարժ առդնի: Որ այսօր բարի, եւ վաղիւն չար առդնի. Լմբ. սղ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.