- ԱՂԱՄՈՂԻՄ
- (եցայ.) NBH 1-0033 Chronological Sequence: Early classical, 7c, 8c, 12c ձ. ԱՂԱՄՈՂԻՄ ԱՂԱՄՈՂԵՄ: իբր ποικίλλομαι variegor Այլայլիլ. այլափոխիլ. այլագունիլ. ծածանիլ. խառնակիլ. *Երեւումն լինի յաղամողեալ լուսոյն. Շիր.: *Զերծանել ʼի բազմամասն եւ յաղամողեալ չարի որսորդական հնարից. Սարկ. քհ.: Եւ խոտորիլ. մոլորիլ. տատանիլ. ցնդիլ. πλάζομαι, τρέπομαι erro, vertor ... *Զուղղորդ ճանապարհն գնայցեն, եւ չաղամողիցեն առ անտեղեկութեան: Մի՛ ոք այսուհետեւ լիցի յարդ, եւ մի՛ այսր անդր աղամողեալ իբրեւ զունգ: Աչք սխալեն յերկայնութենէ, եւ յօդոյ, եւ ʼի մտաց այլուր աղամողելոյ. Ոսկ. մ. ՟Ա. 6. 11. 13: *Բազում հետք են աղամողեալք յամենայն կողմանս. Վեցօր. ՟Թ: Իսկ Յհ. իմ. երեւ. *Աղամողիս ʼի բանս քո, եւ յայլմէ առ այլ վազեալ անցանես տարապարտ մտածութիւնսʼʼ. անխտիր հայի ʼի կրկին նշանակութիւնս, իբր տատանիլ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.