- ԱՐԱՐԻՉ
- (րչի, չաց.) NBH 1-0339 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c ա.գ. ποιητής, κτιστής, δημιουργός factor, creator, fabricator, opifex Ստեղծիչ. հաստիչ. գոյացուցիչ յոչնչէ. եւ Որ միանգամ առնէ ինչ տիրաբար. յօրինիչ. կազմիչ. կերտող. շինող: Տիրապէս զԱստուծոյ ասի. որ եւ ըստ հոմաձայնութեան յունին՝ ՍՏԱՑԻՉ. ... *Եթող զՏէր Աստուած զարարիչ իւր. Օր. ՟Լ՟Բ 15: *Տէր երկնից եւ երկրի, արարիչ ջուրց: Որ աշխարհի արարիչն է. Յուդթ. ՟Թ 17: ՟Բ. Մակ. ՟Է 23: *Որոյ ճարատարապետ եւ արարիչ Աստուած էʼʼ. իբր կազմիչ, շինիչ. Եբր. ՟Ժ՟Ա 10: *Արարչի առ արարածս բազում է խնամակալութիւն. Խոսր.: *Արարչի գործ այն է՝ զբնութիւնս առնել: Երկուց արարչաց զբարւոյ եւ զչարի ʼի միոջէ հօրէ զծնունդսն համբաւէ. Եզնիկ.: եւ Լմբ. հանգ.: *Միայն արարիչ զբնաւս յոչէից. Նար. ՟Գ: *Արարիչ բնութեան. Սարգ.: եւ Շ. խոստ.: Եւ լայնաբար զմարդոյ, եւ այլն. *Միթէ ասիցէ՞ արարածն ցարարիչն, թէ ոչ իմաստութեամբ արարեր զիս. Ես. ՟Ի՟Թ 16. իբր կազմակերպիչ, ձեւացուցիչ: *Օրինակ իմն՝ ստացօղ եւ արարիչ չարութեան եղեւ մարդն Նիւս. կուս.: *Նմանք նոցա եղիցին արարիչք նոցա (կռոց). Ագաթ.: *Զհուր, որում եւ զքեզ իսկ երկրորդ արարիչ կազմեաց յօրինիչն: Յիրաւի ասին մարդիկ արարիչք չարեաց. Եզնիկ.: *Զսիմոն (մոգ) զհայր եւ զարարիչ ամենայն չարեաց. Եւս. պտմ. ՟Բ 13: *Առողջութեան արարիչ (բժշկականն): Ո՛չ որ միանգամ հաւանութեան արարիչ, ճարտասանական է. Սահմ. ՟Դ: *Աղբիւր արուեստից՝ արարիչ արուեստից. եւ արուեստ, աճեցուցիչ մտաց. Մագ. քեր.: *Աջն այն (յակոբայ՝ յօրհնելն) արարիչ անչդրանկաց էր. Եփր. ծն.: Ըստ յն. ποιητής poeta Իբր բանաստեղծ. որ եւ ՊՈՒԵՏԷՍ, ՊՈՒԵՏԻԿՈՍ. Որպէս եւ ʼի մեզ Քերթողն է կերտող. *Այն որ նուագաւոր մատանց արարիչն եղեւ քաջն պինդարոս. Փիլ. նխ. ՟բ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.