ԱՐԳԱՀԱՏԵՄ

ԱՐԳԱՀԱՏԵՄ
(եցի.) NBH 1-0343 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c չ.ն. (իբր յարգանդէ եւ յաղեաց խանդաղատիլ. որպէս եւ յայլ լեզուս արգանդ եւ աղիք՝ է եւ գութ). παρακαλέω, ἑλεέω, οἱκτείρω, ὐπερπάσχω , συγγγινώσκω misereor, commiseror, parceo եւն. եւ այլն: Աղեկիզիլ. գթալ. գթասիրել. կարեկից՝ ախտակից լինել. Մխիթարել. խնայել. աւաղել. աիքը կտրտելով խղճալ, ողորմիլ, ափսոսալ, ցաւակցիլ, ցաւիլ. ... *Արգահատէին Մխիթարէին. ՟Գ. Մակ. ՟Գ 6: *Ո՞ արգահատեսցէ թովչի օձահարի. Սիր ՟Ժ՟Բ 13: *Արգահատեցեր մեծի նեղութեանս. Եղիշ. ՟Ը: *Ոչ պատժելի է, այլ արգահատելի: Արգահատեսցեն որպէս ʼի չարէն բռնադատելոց: Ներող եւ արգահատող է արարիչն. Եզնիկ.: *Յաքսորս տեսէք զիս, եւ ոչ արգահատել զրկելոցս. Լմբ. սղ.: *Լուռ միայն կայր, մինչեւ արգահատել սկսաւ նմա պիղատոս: Իբրեւ արգահատէ իմն երկիւղածաց իւրոց տէր, եւ ասէ, փախիցեն ʼի լերինս. Կոչ. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Ե: *Արգահատեաց ʼի նա Աստուած. Լաստ. ՟Ժ: *Իբրեւ ʼի դիտանոցէ իմեքէ ʼի հեռուստ տեսանէ զմարդկան կիրոն, արգահատէ զկուրութեան զծառայեալս. Նիւս. կուս.: ԱՐԳԱՀԱՏԵԼ.(որպէս լտ. րօ՛կօ, տճկ. րէճա) Գութ արկանել. գթովք աղաչել. պաղատիլ. ողոքել թախանձանօք խնդրել. մաղթել. հայցել. *Զամենապարգեւդ արգահատեցից: Արգահատեցիր, եւ ոչ երբէք լուայ: զայս՝ պուետիկոս ոմն բարեշնորհ արգահատէր: Նենգողացն իմոց՝ հաշտութեան արգահատեցի: Գիտողիդ գաղտնեաց արգահատեցից: Հասատատեսցէ ըստ սրտի արգահատելոյս: Արգահատեա՛ (սուրբ կոյս) միշտ զողոմութիւն՝ որոց պանդխտիմք ʼի վիհս ներքին. Նար.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»