ԱՐԴԱՐԱՆԱՄ

ԱՐԴԱՐԱՆԱՄ
(ացայ, ցի՛ր .) NBH 1-0347 Chronological Sequence: Early classical, 8c, 10c չ. δικαίομαι justificor Արդար լինել կամ գտանել ʼի բանս եւ ʼի գործս. սրբիլ մաքրիլ ʼի մեղաց, հաճոյ լինել Աստուծոյ. եւ Իրաւունս ունել. *Արդարացեալ է նա քան զիս: Տո՛ւր ինձ պատասխանի. քանզի կամիմ թէ արդարասցիս: Ոչ արդարանայ առաջի քո ամենայն կենդանի: Ածցեն զվկայս իւրեանց, եւ արդարասցին: Ասա՛ դու նախ զանօրէրութիւնս քո, զի արդարասցիս: Իցէ՞ թէ արդարասցի կաշառովք (յն. ʼի կշիռս) անօրէնն: Ի բանից քոց արդարասցիս, եւ ʼի բանից քոց պարտաւորեսցիս: Ձրի արդարանան նորին շնորհօք. եւ այլն: Եւ ἁθωόμαι innocens, insons sum իբր Անպարտ եւ անմեղ կամ զերծ՝ ազատ գտանիլ. *Առանց պատժի ոչ լիցի, եւ ոչ արդարասցի ամենայն՝ որ մերձենայ ʼի նա: Որ ձեռնաուխ լինի տարապարտուց, ոչ արդարասցի: Որ ոտն հարկանէ կորուսելոյն, ոչ արդարասցի: Ահա որոց ոչ էր օրէն ըմպել զբաժակն, արբին ըմպելով. եւ դու արդարանալով արդարանայցե՞ս. ո՛չ արդարասցիս, այլ ըմպելով արբցես. Առակ. ՟Զ 29: ՟Ժ՟Զ 5: Երեմ. ՟Խ՟Թ 12: Եւ արդար ձեւանալ. *Ոչ մեծաբանեմ պապանձեալս, ոչ արդարանամ ամբարիշտս. Նար. ՟Ծ՟Դ: ԱՐԴԱՐԱՆԱԼ ԲԱՆԻՆ՝ է Ճշմարտիլ, ստուգիլ, կամ իրաւացի գտանիլ՞ *Արդարացաւ իմաստութիւն յորդւոց իւրոց. Մտթ. ՟Ժ՟Ա 19: *Այսպէս արդարացեալ է բանս. Իգն.: *Ածդարանալ թուի առասպելին: Բայց ինձ արդարացեալ թուի լուրն այն. Խոր. ՟Ա 11: ՟Բ 58:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»