ԱՐԾԱՐԾԱՆԵՄ

ԱՐԾԱՐԾԱՆԵՄ
( (ծի).) NBH 1-0361 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c - ԱՐԾԱՐԾԱՆԵՄ ԱՐԾԱՐԾԵՄ. ἁναζωπυρέω exsuscito, ἕξω πύροω excito, accendo, φυσάω sufflo, spiro Իբրու Արթնացուցանել կամ զարթուցանել ստիպաւ. այն է Կրկին վերսին բորբոքել զառկայծեալ հուրն՝ փչմամբ կամ փքովք. հրահրել, վառել ... *Որ փքովք կայծակունս արծարծանէ. Ես. ՟Ծ՟Դ 16: *Հուրն՝ որ երբեմն արհամարհեցաւն եւ շիջաւ, սկսաւ վերստին արծարծիլ զճառագայթս ճրագի. Զքր. կթ.: *Մինն արծարծէ, եւ միւսն շիջուցանէ: Զշիջեալ չարիսն նոյնչափ արծարծեմ. Նար. ՟Լ. ՟Հ՟Ա: *Զփոքր խա՛րոյկն արծարծէ. Լմբ. սղ.: Նմանութեամբ՝ որպէս Վառ ʼի վառ նորոգել, շարժել. գրգռել. զօրացուցանել. կազդուրել. ստէպ ʼի կիր արկանել. վերանորոգել. եւ պայծառացուցանել զիրս ո՛ր եւ է օրինակաւ, իբրու զարթուցանելով ʼի թուլութենէ կամ ʼի թմրութենէ, եւ այլն: *Արծարծել զշնորհսն Աստուծոյ: Արծարծեցաւ ոգին յակոբայ. ՟Բ. Տիմ. ՟Ա 6: Ծն. ՟Խ՟Ե 27: *Առաքեաց զնա, զոմանս՝ որ տակաւին ճանաչէին զԱստուած՝ արծարծել նորոգել. Կիւրղ. ծն.: *Այչափ նշանօքն արծարծէր զնոսա ʼի հաւատս: Վերստին արծարծել զխորթացեալ բանս հռետորին. (լուսաբանել). Ոսկ. գծ.: *Զայս զնորագործեալ ձայն փչեցեալ Աստուծոյ զօրութիւն յարոյց եւ արծարծեաց: Որք ʼի հիւանդութեանց արծարծին յառողջութիւն. Փիլ.: *Վերստին արծարծել զառաջին մասն: Արծարծեաց, եւ զարգացոյց: Արծարծելով յառողջութիւն: Արծարծէ ընդ առողջութեանն կարողապէս զխորհրդոցն տեսութիւն: Պիտ.: *Արծարծեալ զմնացեալ իշխանսն գնալ ʼի վերայ արքային. Զենոբ.: *Հանգիստ առեալ զօրացն, եւ արծարծեալ յաշխատութենէ. Խոր. ՟Գ 26: *Արծարծել արդեն ʼի ձեռն ապաշաւանաց զվրիպանացն կորուստ. Արծր. ՟Ա 1: *Թոյնք մահուն ինձ արծարծեցաւ. Նար. ՟Ի՟Դ: *Զքեզ իմով իսկ առասութեամբք արծարծեմք: Ի կենդանութիւն դարձեալ զիս արծարծեաց: Սոքա արծարծեցին զկարգ եւ զօրէնսդրութիւն մեծին սահակայ. Մագ.: *Զի՞ինչ կարօտի պարզ բանս արծարծելոյ. Լմբ. սղ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Смотреть что такое "ԱՐԾԱՐԾԱՆԵՄ" в других словарях:

  • ԱՐԾԱՐԾԵՄ — (եցի, եա՛.) NBH 1 0361 Chronological Sequence: Unknown date Տ. ԱՐԾԱՐԾԱՆԵՄ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»