- ԱՐՋՆԱԶԳԵՍՏ
- (-) NBH 1-0375 Chronological Sequence: 6c, 11c, 12c, 13c ա. Սեւազգեաց. թխամած, եւ սգաւոր, եւ սգատեսակ. տխրագոյն. *Ամենեքեան խորգազգածք, ամենեքեան արջնազգեստ. Լաստ. ՟Ժ՟Ա: *Արջնազգեստ արարեալ՝ յամենայն մեղս թաւալեցուցին զնա. Մարաթ.: *Յորոց պարտ էր նոցա ʼի վերայ սատակմանն (ազգայնոց) արջնազգեստ լինել, ʼի սոցայցն զնոսա ստացուածոց զարդարեալ պայծառացոյց. Փիլ. սամփս.: *Վասն այլոց արջնազգեստ լինիմք, եւ վասն մեր ոչ բնաւ. Սարգ. յկ. ՟Գ: *Ուրախութեան պատմուճանն այն յարջնազգեստ խորդ փոխեցաւ. Լաստ. ՟Ժ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.