ԱՐՓԻ

ԱՐՓԻ
(փւոյ, փեաց.) NBH 1-0383 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c, 8c, 9c, 10c, 12c, 13c, 15c գ. որ եւ ԱՐՓ, փի, փից. αἱθήρ aether գրի եւ ԱՐՓԱՅ (ʼի բարդութիւնս), եւ ԱՐՓԻՆ. ըստ յն. եթեր. որպէս թէ կիզող. որ է լծ. ընդ պ. ատր, ազէր, այսինքն հուր. ըստ հյ. որպէս թէ Արեւի, կամ արեւային, արեւամերձ վայր. այն է Եթեր լուսաւոր ʼի վեր քան զօդս մինչեւ ʼի հրեղէն երկինս. պարունակ արեգական. վայրք լուսաւորաց կամ մոլորակաց. լոյս. եւ Հրեղէն կամար, հուր տարրական. օդ վերին. երկինք ստորին կամ միջին կամ վերին. ... *Զպատարագացն ծախիլն՝ ո՛չ յայնմանէ որ ʼի պէտսն տուեալ է մեզ հուր, այլ յայնմանէն՝ որ յարփոյն էջ ʼի վերուստ: Որ յօդսդ ինչ է, եւ որ յարփին: Բղխեաց արփի եւ երկին (զմանանայն), իբրեւ զաստեղս երկնից, բոլոր բոլորեքումբք արփեաւն փայլմունս ճառագայթից: Օդ ընդ երկնաւ եւ ընդ արփեաւն կարգեալ. Փիլ.: *Արփի, աստեղք, որ ʼի մէջ է օդդ, ծով, երկիր. Նիւս. կազմ. ՟Դ: *Ոչ արեգակն քան զպարս աստեղաց, եւ ոչ արփի (հուր) քան զերիսդ ʼի տարերաց: Արփիդ զվերագոյն անցեալ կալաւ վայր հուպ ʼի մաքրագոյնս էիցն. Պիտ.: *Որ վառեցար ʼի յարփւոյն, եւ ոչ կիզար ըստ մորենւոյն. Շար.: *Անմոլար աստեղքն բերին ʼի վերնում գօտւոջն, եւ ամենեւին ցրտութիւն, եւ միջնորդ են արեգական եւ արփւոյ, եւ զանշէջ տոչորումն արփւոյն՝ իւրեանց բնական սաստիկ ցրտովն բարեխառնութիւնս առնելով. Շիր.: *Արփւոյ հեղեալ զծագումն յերկաքանչիւր գօտիսն. Խոր. ՟Գ. 62: *Յարփին վերին ընծայեցար. Նար. կուս.: *Իսկ վերին արփին՝ լուսեղէն երկին: Նախ արփին վերին՝ բնակչօքն իւրային. Գանձ.: *Ոչ արեգական պայծառութիւն, եւ ոչ արփինն վերին համեմատին պայծառութեան այնր պսակաց. Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա: *Վերոյ այսր արփոյս՝ ջուրք են. Լմբ. սղ.: *Զարագընթաց շարժումն արփին (այսինքն երկնի), զարեգական՝ լուսաբերին, կացոյց հանդէպ գաբաւոնին: Փեսայն իջմամբ ցօղատարափ՝ համբուրէ զտիպըն լուսոյ արփ. Յիսուս որդի. եւ Լմբ. յիշ. առակ.: *Պսակ յոքնանկար՝ յարփից եօթաց փայլատակմանʼʼ. այսինքն լուսաւոր աստեղաց. Նար. կուս.: *Յերկիր խաւարային, ուր ոչ գոյ ճանապարհ արփից. Հց. աթ. կիւրղ.: *Ճառագայթ արփիցն յաչս տեսողացն՝ ʼի դժոխքն զխաւարեալսն լուսաւորէր, եւ ʼի գերեզմանին զաչս պահապանացն խաւարեցուցանէր. ՃՃ.: *Վասն արփից խորհրդոյն երջանիկ էից: գաւազանն՝ որ տուաւ ʼի ձեռին սեթայ. Տօմար.: Իսկ ʼի Հին բռ. դնի. *Արփայ, եւ Արփի, լոյս: Արփիտ, կամ արփիա. երկինք երկնիցʼʼ: ա. ԱՐՓԻ, կամ ԱՐՓԻՆ. ա. αἱθέριος aethereus Արփային. հրային. լուսաւոր. եթերական. *Շուրջ զերկրաւս օդ յարփին տեղիս առաւելազեղու. Բրս. ծն.: *Ձորք ժամանակք (եղանակք) բաժանեալ մեկնեցան, ոմն ջերմոյն եւ արփւոյն՝ ամառն, աշուն, երկու. իսկ ցրտոյն երկու, ձմեռն, գարունն. Փիլ. ել.: *Զի մի՛ այս զգալի եւ նիւթական աշխարհս կիզեսցի յարփի ճառագայթից աննիւթ եւ անիմանալի երկնից: Ստուեր ջրոյն զիմանալի լոյսն արփի եւ վերին երկնին փակեալ արգելեաց. Զքր. կթ.: *Ճառագայթ լուսոյ արփին՝ ծագեցաւ ʼի քէն կրկին. Գանձ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Полезное


Смотреть что такое "ԱՐՓԻ" в других словарях:

  • Арпиличское водохранилище — Координаты: 41°03′11.5″ с. ш. 43°37′05″ в. д. / 41.053194° с. ш. 43.618056° в. д.  …   Википедия

  • Varand — (also known as Soukias Hacob Koorkchian, hy. Վարանդ Քիւրքչեան, born 1954, Tehran) is an Armenian Iranian poet, lyricist, writer, translator and painter who has published 25 collections of poetry since 1972.Varand was honoured as Professor in… …   Wikipedia

  • Arpi, Armenia — Infobox Settlement official name =Arpi Արփի native name = pushpin mapsize =150px subdivision type = Country subdivision name = Armenia subdivision type1 = Marz (Province) subdivision name1 =Vayots Dzor leader title = leader name = established… …   Wikipedia

  • Арпи — Село Арпи Արփի Страна АрменияАрмения …   Википедия

  • Lago Arpi — Արփի լիճ País ARM Región Provincia de Shirak Coordenadas 41º 03′ N 0′′, 43º 37′ 0′′ E Superficie 22 km² Altitud 2.025 msnm Profundidad 8 m …   Wikipedia Español

  • Arpi (Arménie) — Pour les articles homonymes, voir Arpi. 39° 44′ 21″ N 45° 15′ 42″ E / …   Wikipédia en Français

  • Арпи (озеро) — Арпи арм. Արփի Координаты: Координаты …   Википедия

  • Lake Arpi — Infobox lake lake name = Lake Arpi image lake = caption lake = image bathymetry = caption bathymetry = location = Shirak, Armenia coords = coord|41|03|0|N|43|37|00|E|region:AM type:waterbody|display=inline,title type = inflow = outflow = Akhurian …   Wikipedia

  • Lac Arpi — Administration Pays Arménie Marz Shirak Géographie Latitude Longitude …   Wikipédia en Français

  • Список армянских имён — Армянские имена обычно делят на 5 категорий: титулованные, по родителям, по географии, по роду занятий или по отличительному признаку человека. Армянские имена и фамилии возможно, в силу влияния армянских диаспор разных стран на собственно… …   Википедия


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»