- ԲԱԶՄԱՊԱՅԾԱՌ
- (-) NBH 1-413 Chronological Sequence: Unknown date, 6c, 9c, 10c, 11c, 13c ա. λαμπρότατος, εὑφεγγής splendidissimus, lucidus Յոյժ պայծառ, լուսաւոր, մեծապայծառ. յստակ. մաքրափայլ. փայլուն՝ սիրուն. ... *Ցուցանելով զբազմապայծառ նմա պատրաստեալ պսակ: Բազմապայծառ կուսութեամբ. Խոր. հռիփս.: *Բազմապայծառ հանդերձ. Ճ. ՟Ա.: *Բազմապայծառ վայելչութեամբ. Լաստ. ՟Ի՟Գ: *Բազմապայծառ գնդիւք՝ վերին զօրականօք. Ոսկ. ի նեռն.: *Իբրեւ զարեգակն բազմապայծառ. Վրդն. օրին.: Կամ πολυτελής sumtuosus Մեծաշուք, հոյակապ, շքեղ, բազմածախ. փառաւոր, մեծաշէն, շատ ծախքով. ... *Բազմապայծառ յարկ տանն Աստուծոյ, կամ քաւարան, տաճար. Յհ. կթ.: *Զբազմապայծառ կեանս աշխարհի սիրեցին. Գովել զկազմութիւն եւ զհացտուն՝ վասն բազմապայծառ պատրաստութեանն. Փիլ. ել. եւ Փիլ. տեսական.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.