ԱՐՏԱՔՍ

ԱՐՏԱՔՍ
(-) NBH 1-0381 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 14c մ. ἕξω foras, foris, extra Արմատ նախընթաց եւ հետեւորդ բառից. որպէս ծագեալ ʼի ձայնիցս Արտ, եւ աք. (անդք, եւ ոտք). եւ ըստ այսմ նշանակէ Յարտս, յանդս, ʼի դաշտ. զոր օրինակ, *Դիմեաց Յովնաթան ʼի սեղանց անտի արտաքս. ՟Ա. Թագ. ՟Ի. 34. յն. յագարակն. որպէս եւ ʼի մեզ՝ 11. դնի, յանդն: Այլուր՝ ըստ յն. յագարակի, ʼի մեզ՝ ʼի բացի, ʼի վայրի: Կամ Արտաքս՝ ծագէ ʼի հյ. մասնկանէս արտ, որ ʼի բաղադրութիւնս ըստ յն. է էք, էքս. եւ յանգն հյ. աքս, (յորմէ եւ աքսոր) նոյնանայ ընդ յն. էքսօ, այսինքն արտաքս. ʼի դուրս. արտաքոյ. տրական եւ ներգոյական նշանակութեամբ. թո՛ղ զի գրիչք՝ ուր տեսանեն առ հինս դրոշմեալ ԱՐՏԱՔՈ, այսինքն արտաքոյ, ստէպ երեւին ընթերցեալ եւ գրեալ՝ ԱՐՏԱՔՍ. դո՛ւրս, դո՛ւրսը. ... *Արտաքս ելանել: Ելանել արտաքս: Ընկենուլ արտաքս Ածել արտաքս: Հանել արտաքս. եւ այլն: Կամ *Որ ʼի ներքս՝ որ արտաքս: Արտաքս ոչ երեւէին. եւ այլն: Ոճով ասի. *Արտաքս ել ինքն յինքենէ, եւ ʼի հիացման լինելով՝ արտաքոյ կայր ինքն ինքեան. Նիւս. երգ.: *Այս անիրաւ գատաստան եւ ո՛չ ʼի կարի չար դատաւորացն արտաքս ելեալ հաստատի: Գնալով ես արտաքս ընդ դուռն բնակութեանս (այսինքն ըստ դուռն, կամ քան զդուռն (161). Պիտ.: *Ելք փափաքանացն ըստ մարդկային հնարս արտաքս ելանէր. Լմբ. համբ.: *Արտաքս ըստ բնակութիւնա իւրեանց ելանել: Արտաքս զիս առ ʼի նմանէն կորզեաց: Արտաքս զինքն ʼի հնազանդութենէն բելայ բերեալ. Յհ. կթ.: *Ըստ սահման կշռութեան կամաց քոց արտաքս վազեցի. Նար. ՟Ի *Մեր յայսմանէ արտաքս գոլով: Յորմէ սակաւուց է արտաքս լինելնʼʼ. այսինքն ազատ. Լմբ. սղ.: *Յայսցանէ ոչինչ թողաք արտաքս. Վրք. հց. ՟Ի՟Զ: *Արտաքս գալ կամ գնալʼʼ. իբր ʼի բաց կալ, հրաժարել. Լմբ. սղ.: *Ամենեւին արտաքս սահմանեալ զինքն ʼի բարձրութենէ: Յաղագս չարութեանն արտաքս սահմանեալ լինիʼʼ. այսինքն արտասահմանեալ, տարագրեալ. Յհ. իմ. եկեղ.: Ածաբ. ծն.: *Ի կենցաղոյս իրաց զանձինս մեր արտաքս կացուսցուք. Երզն. մտթ.: նխ. ԱՐՏԱՔՍ. նխ. Տ. Արտաքոյ. (գուցէ երբեմն բուն գրածն էր ըստ ձ. ԱՐՏԱՔՍ). *Զխորին խոզի արտաքս մարմնոցյն իւրոյ ʼի բաց ընկենոյր. Ագաթ.: *Արտաքս խորանին՝ կալով. Լմբ. պտրգ.: *Արտաքս ելաւ չարութեան սահմանին: Արտաքս է տանն իւրոյ. Լմբ. սղ.: *Եւ ես անպարտ եւ արտաքս մեղադրութեան գնացից. Յհ. կթ.: Իսկ Լմբ. տնտես. *Սա ամենայն օրինաց՝ որ մտացն է, արտաքս գնացեալ, պարտական էʼʼ. լինի նխ. եւ մ: ԱՐՏԱՔՍ ՔԱՆ. Տ. ԱՐՏԱՔՈՅ ՔԱՆ. *Զի մի՛ առաքեսցէ զնոսա արտաքս քան զաշխարհն. Մրկ. ՟Ե. 10: *Ելանել տայք արտաքս քան զերուսաղէս: Թողուլ արտաքս քան զդուռն. Փարպ.: *Չի՛ք արարած բանաւոր արտաքս քան զայս երիս ջոկս. Եզնիկ.: *Եւ այս ոչ արտաքս քան զնախախնամութիւն հոգւոյն սրբոյ լինէր. Եղիշ. թաղմ.: *Արտաքս քան զսահմանն իմաստութեանն. Պիտ.: *Յաճախութեամբն արտաքս ելանեն քան զսահման համարոյ. Լմբ. սղ.: *Ի տանն րախաբու կեանք ժամանակեան, եւ արտաքս քան զնա մահ ժամանակեան. Իսկ յեկեղեցւոջ գոն կեանք յաւիտենից, եւ արտաքս քան զնա դարձեալ մահն յաւիտենից. Եփր. յես.: ՅԱՐՏԱՔՍ. իբր Արտաքս. ʼի դուրս. ʼի բաց. *Ոչ մտանէ ʼի ներքս ասացեալք յականջսն, այլ իբր ʼի բաց եւ յարտաքս հեղեալ լինի. Փիլ. լին. ՟Դ. 104: *Զամպրոպ չարութեանն առժամայն յարտաքս տրոհեալ. Յհ. կթ.: ԱՐՏԱՔՍ ԵԼԱՆԵԼՆ. ἕκκρισις depulsio excrementorum, excretio Երթալն յարտաքնոցն ʼի թափել զաւելորդս. եղկղումն. դուրս ելլալն. ... *Խարտեաշն մաղձ առ ʼի յամոքումն կատարէ, եւ շարժէ զարտաքս ելանելն: Փայծաղն զարտաքս ելանելն յակելուածոյն տոկացուցանէ. Նիւս. բն. ՟Ի՟Է: ԱՐՏԱՔՍ ԱՌԱՔՈՒՄՆ, կամ ԱՐՏԱՔՍ ԳՆԱԼՆ. որպէս յն. ἑκπόρευσις processio Ելումն, բղխումն, ասի ստէպ վասն հոգւոյն սրբոյ. Առ որս. ՟Զ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Полезное


Смотреть что такое "ԱՐՏԱՔՍ" в других словарях:

  • ԱՐՏԱՔՈՒՍՏ — ( ) NBH 1 0381 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c մ. ἕξωθεν extrinsecus, extra, exterius, foris Ի դրուստ. յարտաքին կողմանէ՝ վայրէ. որ ասի եւ ԱՐՏԱՔՈՅ. դրսէն, դրսըւանց. ... *Արտաքուստ ժառանգեաց զիս սուր, որպէս… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵԼ — (ի, իւ. եւս եւ ելոյ. Ելք, ելից, ելիւք.) NBH 1 0648 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 13c, 15c գ. ἑκόρευσις, ἕξοδος, ἑξοδία, ἑξόδιος egressio, egressus, exodus Ելումն արտաքս ի ներքուստ. ... *Ոչ էր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵԼԱՆԵՄ — (ելի, ելեր, ել, ե՛լ. (գտանի եւ ձ. ելայ, ար, աւ. ուստի ռմկ. էլլել, էլլալ .)) NBH 1 0649 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c չ. ἑξέρχομαι, ἑκβαίνω exeo, egredior ... եւն. Ի դուրս գալ, ներքուստ արտաքս. գնալ այլուր ի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԹՔԱՆԵՄ — (թքի, թո՛ւք, թքեալ.) NBH 1 0824 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 12c, 13c չ. եւ ն. πτύω, ἑμπτύω spuo, despuo, conspuo, inspuo, sputo Թուք ʼի դուրս տալ, եւ արկանել ʼի վերայ այլոյ. թքնել. թիւքիւրմէք. *Եթէ հօր իւրոյ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՎԱԶԵՄ — (եցի.) NBH 2 0769 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c չ. ἄλλομαι, ἑξάλλομαι, ἑφάλλομαι , πηδάω, ἁναπηδάω, καταπηδάω salio, exulto, exilio, insilio, desilio, subsilio. Վազս առնուլ. ոստնուլ. խաղալ. արշաւել.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐԵԿ — (ա.) NBH 1 0352 Chronological Sequence: 6c, 10c, 13c Որպէս Արի, արիական. զօրաւոր. զօրագոյն. սաստիկ. *Մատնեալ զանձանց փրկութիւն ʼի մահու վտանգս վասն արտաքնոցն արեկ տենչմանց. որոց բաղձումն ընչիցն այնչափ անյագ երեւի ունել. Պիտ.: *Նախագահէ զնուազն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐՏԱԲԵՐԱԿԱՆ — (ի, աց.) NBH 1 0375 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c, 13c ա. Արտաքս բերօղ, կամ բերել. յայտար, յայտնեալ արտաքս. *Պարսաւ է բան արտաբերական էից չարեաց. Պիտ.: *Արտաբերական աստուածորդւոյն ճառեցելոյ աստուածաբանող. Սհկ. կթ. արմաւ.:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՐՏԱԿԷՏ — (կետի, իւ.) NBH 1 0377 Chronological Sequence: 11c ա. Ոյր կայցէ կէտ կամ խայթ եւ ճանկ արտաքս ցցուեալ. եւ Որ արտաքս ձգէ ճանկով. *Կէտ կարթիւ արտակիտիւ քեզ աւադիկ ʼի կախ կորզեալ. Մագ. ՟Խ՟Ա …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԸՍՏ — ( ) NBH 1 0786 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c κατά, κατ’ (լծ. ըստ. որպէս եւ κάτω , է ʼի ստոր). secundum, juxta ἁκολούθως consequenter եւն. Հանգէտ. հանգոյն. համեմատ. յար եւ նման այնպէս՝ որպէս …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԺԱՅԹՔԵՄ — (եցի.) NBH 1 0830 Chronological Sequence: 5c, 10c, 12c, 13c, 14c ն. θραύω (իբր շառաչել բեկմամբ). որ եւ ասի ԺԱՅՏՔԵԼ. Փսխել. եւ Արտաքսել ի մարմնոյ. դուրս տալ. ... *Զդառնութեանս մաղձ ժայթքեցի. Նար. ՟Կ՟Է: *Արտաքս ժայտքէ զոր ʼի մեղացն ամբարեալ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»