- ԲԱՂԱՅՔ
- (այից կամ այց, յիւք.) NBH 1-426 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 10c, 13c գ. ὐπαίτιον, αἱτία, πρόφασις , ἁμπλάκημα causa, causatio, culpa, imputatio Կցկցմունք բանից, որ եւ բաղբաղայք. պատճառանք. սուտ պատճառք. բարուրք. մեղ. վնաս. ստգիւտ. արատ. յանցանք. ... *Բաղայս ʼի վերայ դնէին, յելանելն ձեր (ասեն) յաշխարհէն եգիպտացւոց՝ զաշխարհն մեր հարէք պատերազմաւ եւ կալարուք. Եղիշ. դտ.: *Բաղայս ստութեան կարկատեալ ʼի վերայ. Ղեւոնդ.: *Սկսան դնել բաղայս իմն ճշմարիտ վարդապետութեան երանելոյն. Կաղանկտ.: *Փոքր ինչ եւ զբաղայցն ունիցին առ նոսա յօդել պատճառս. Պիտ.: *Յանդիմանութիւն (խղճի մտաց) ոչինչ սովորեալ ընդունել ʼի պատճառաց ʼի բաղայց: Առանց բաղայց (այսինքն անպատճառ) պարտապան է կամաւոր մեղաց: Առանց բաղայից (այսինքն անմեղադրելի) են: Առանց բաղայց եւ անբիծ ե՛րթ գնա՛. Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին. ՟Ա. 77: *Զամենայն վախս եւ զբաղայս ʼի բաց ʼի խորհրդոց նորա տրոհեալ. Յհ. կթ.: Եւս եւ՝ Պատճառ կամ փաստ որպիսի եւ իցէ . *Փաստաբանականք են, ոյք ʼի բացատրութեան՝ սակս բաղայց յարառոցեն. վասն, յաղագս. Թր. քեր.: *Սակս բաղայց, որ է պատճառաց. Երզն. քեր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.