- ԲԱՐՐԱՆՔ
- (նաց, նօք. որպէս Բարուրանք.) NBH 1-468 Chronological Sequence: Early classical, 10c, 12c, 13c - Որպէս բարբուրանք. Տ. ԲԱՐՈՒՐՔ. πρόφασις եւն. *Զի՞նչ առ այսոսիկ կարասցես գտանել բարրանաց յօդուածս. Սարկ. հանգ.: *Եթէ՛ բարրանօք՝ եւ եթէ ճշմարտութեամբ: Շնութեան բարրանօք՝ անհնարին դատաստանօք դատէին: Ընդ իւրում թագաւորին բարրանօք իցէ (սուտակասպասն). Ոսկ. եբր.: Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եփես.: *Ի ճեսարանս՝ փառամոլ բարրանօք զցայգ ʼի ցերեկ փոխարկէին. Անան. եկեղ.: *Անգործ արարէք զսուր նոցա՝ առ ʼի յոչ ճարակել զձեզ բարրանօք: Անձամբ զանձն բարրանօք սիրել անտեղի է կարծիք. Շ. ՟ա. յհ. ՟Լ՟Ե: Շ. ՟բ. յհ. ՟Բ: *Ոչ է պարտ սնոտի բարրանօք՝ իւրաքանչիւրոց անձանց պատուամատոյց լինել. Լմբ. պտրգ.: *Զստութիւն ինչ կամելով ճշմատութեան բարրանօք ծածկել, եւ ճշմարիտ երեւեցուցանել. Սկեւռ. յար.: *Մի՛ բարրանաց դնէր պատճառ, եւ ʼի գործոց լինիր յամառ. Երզն. այբուբ.: *Եւ զամենեսեան այսու բարրանօք (խաբէութեան) յիւր հաւանութիւնն ձգէ (նեռն). Լմբ. յայտն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.