- ԳՈՀԱՆԱՄ
- (ացայ, ցի՛ր.) NBH 1-0566 Chronological Sequence: Unknown date, 6c, 10c, 11c, 12c չ. εὑχαριστέω gratias ago, ἑξομολογέομαι confiteor, glorifico Գոհ սրտիւ շնորհ ունել բարերարին. շնորհակալ լինել. գոհաբանել, եւ երախտապարտ զանձն խոստովանել. գոհութիւն տալ, շնորհակալ ըլլալ. ... *Ի վերայ ամենայնի այսորիկ գոհասցու՛ք զաստուծոյ մերմէ: Մեծապէս գոհանամք զնմանէ: Գոհացայց զքէն տէր բոլորով սրտիւ իմով: Գոհանամ զքէն հա՛յր. եւ այլն: *Զայս միւսանգամ գոհացայց (եբր. հօտա) զտեառնէ. եւ կոչեաց զանուն նորա յուդաʼʼ. եբր. եհուտա, այսինքն խոստովանութիւն, գոհութիւն: *Մի է խոստովանելն եւ գոհանալն, յայտ է թէ երախտեացն յիշատակումն վերստին, եւ ʼի վերայ նորա շնորհակալութիւն. Լմբ. սղ.: *Յորժամ կամիցիս խնդրել ինչ յաստուծոյ, նախ գոհացի՛ր զորոց առերն: Գոհանալն շնորհակալութիւն է. Խոսր.: Փոխանակ պատմական բացառական խնդրով, (որ է անսովոր. իբր ռմկ.) *Գոհանալով ʼի շնորհողէն յաղթութեան. Պիտ.: *Գոհանայր յամենաբարի գթութենէ նորա: Գոհացեալ ʼի նմանէ վասն բարի խրատուցն: Գոհացեալ լինէր յամենատեառնէն. Վրք. հց.: Իսկ Մագ. ՟Բ. *Զորմէ գոհանայր՝ որ ընտրեացն, այսպէս. գտի զդաւիթ որդի յեսայեայʼʼ. իմա՛ գո՛հ լինել՝ գովելով:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.