- ԳՈՐԾԱՐԱՆ
- (ի, աց.) NBH 1-0575 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c գ. ἑργαστήριον officina, taberna Գործանոց. տեղի իրիք գործոյ, արուեստի, վաճառի. եւ Ընդունարան. բնակարան. խանութ. տիւքքեան, քէրխանէ, եւ մէքեան. *Եթէ ոք առ այն՝ որ զանուշահոտ խունկս կազմէ, անաշխատ մերձ նստի նորա ʼի գործարանն, ակամայ լցեալ լինի անուշահոտութեամբ: Ի ձիընթացսն ամենայն քաղաքն ընթանայր, եւ ʼի գործարանացն արգելուին. Ոսկ. յհ. ՟Բ. 6: եւ Ոսկ. անոմ. ՟Գ: *Եւ զի՞նչ արդեօք (է) գործարան տնտեսութեանս այսորիկ. սրբոյ կուսին մարմինն. Բրս. ծն. քրիստոսի.: *Յարգանդին ʼի բնութեան գործարանի կենդանաստեղծեն. Փիլ. ՟ժ. բան.: *Ի սրտին գործարանի երեւութացեալ: Գործարան գոյութեան լուսատու մարգարտին. Խոր.: Նար.: ԳՈՐԾԱՐԱՆ. ὅργανον instrumentum որպէս Գործի. գործիք. ալաթ. *Արարեալ լինին մեծ արհեստքն ʼի ձեռն միոյ գործարանի. Արիստ.: *Ճախարակօք եւ այլով գործարանօք. Մագ. ՟Ի՟Ե. եւ Մագ. քեր.: *Որ առ բժշկարան գործարանօք (ըստ յն. դդմովք) ոմամբք՝ արեան կամ այլոց նիւթոց ձգմունքն են. Պղատ. տիմ.: *Գործարանօք եւ ձեռօք հպել. Կիւրղ. գանձ.: *Ձեռք գործարան են մտաց եւ մարմնոց. Յճխ. ՟Ժ՟Ա: *Ի ձեռն գործարանաց նկատելով զնշոյլս արեգական. Խոր.: *Զձեռս իմ՝ որ է գործարանք բարւոյ, չարեաց եւ մեղաց գործարան կազմեցի. Եփր. խոստով.: *Զհոգին ոչ կարէ վնասել, այլ զգործարանն նորա զմարմինն. Սահմ. ՟Ժ՟Ա: *Ընթացից ձերոց գործարանք (ստք). Նար. առաք.: *Սուր սպանութեան է գործարան. Ճ. ՟Թ.: *Գործարան մահու (փայտ խաչին). Շար. Նար.: Գանձրն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.