- ԴՆԵՄ
- (եդի, եդիր, եդ, դի՛ր, դի՛ք.) NBH 1-0637 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c ն. τίθημι pono Զետեղել զիմն ուրեք, կամ ի վերայ այլոյ իրի. կացուցանել ի տեղւոջ. կարգել. հաստատել. ... *Եդ զնոսա աստուած ի հաստատութեան: Եդ անդ զմարդն: Եդ նշան ի կային: Զաղեղն իմ եդից յամպս: Եդից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ: Եդ նոցա օրէնս: Չափով եդիր զաւուրս իմ: Եդաւ աթոռ մօրն արքայի. եւ այլն: *Սուր ի վերայ եդեալ կոտորէին. Փարպ.: *Վէրս ի վերայ եդին. Ղկ. ՟Ժ. 30: *Եդեալ էր ի պահ ի տան կռոցն իւրոց. ՟Բ. Եզր. ՟Բ. 10: *Դնիցիք ի խաւարի. Երեմ. ՟Ժ՟Գ. 16. իբր անկեալ դնիլ: *Դնելիք (այսինքն դնօղք) անուանցն անշուշտ են իմաստունք. Փիլ. լին. ՟Ա. 20: *Եդ զերեսս իւր ի փախչել: Ջուր ասէ ոտից իմոց ոչ եդիր. Եփր.: ԴՆԵԼ. որպէս Առդնել. համարել. սեպել. ... *Զգիշեր տիւ եդին. Յոբ. ՟Ժ՟Է. 12: *Ոյք դնիցեն զլոյսն խաւար, եւ զխաւարն լոյս. Ես. ՟Ե. 20: *Ազատութիւն մարդոյն ի յանցաւորութենէ դնէիր: Զմեզ եդիր պատճառս աւերածոյ. Եղիշ. ՟Բ. ՟Ը: *Ելանել, եւ ընդ քրիստոսի լինել լաւ դնէ անձին իւրոյ. Լմբ. սղ. ՟Ի՟Թ: *Վա՛յ որ դնիցէ զլոյսն ի խաւար, եւ զխաւարն ի լոյս. Ճ. ՟Ժ.: ԴԻՑՈ՛ՒՔ. θῶμεν ponamus իբր Տացուք, ենթադրեսցուք. դնենք՝ թէ. սեպենք՝ թէ *Դիցուք արդ զայնոսիկ միահամուռն ի յայնմ ժամանակի ապականեալ. (պխ.) Դիցո՛ւք. Պղատ. օրին. ՟Գ: ԴՆԵԼ. որպէս Առնել. կացուցանել. *Հայր ազգաց բազմաց եդի զքեզ: Եդից զքեզ յազգս (այսինքն բազմացուցից): Եդից զզաւակ քո իբրեւ զաւազ ծովու: Զլեզուս տղայոց եդ պարզախօս: Եդաւ յապականութիւն կորստեան. եւ այլն: ԴՆԵԼ. իբրու Տալ. *Մի՛ կատարելութեամբդ հանգստեան զքեզ եւ քնոյ եւ դիւր կենաց դներ. Նար. երգ.: *Ձայն զկնի եդ (սրբոյն ղեւոնդի). Փարպ.: *Նա դիցէ վէրս սաստիկս յոգի եւ ի մարմին քո. Եղիշ. ՟Ը: ԴՆԵԼ Ի ՄՏԻ, կամ Ի ԲԱՑ, կամ ԱՌԱՋԻ. ՄԵՂ կամ ԱՐԱՏ ԴՆԵԼ, եւ այլն. տե՛ս ի յարակից բառսն անդ: ԴՆԵԼ ԶՍԻՐՏ կամ ԶՍԻՐՏՍ. իբր Լքանիլ. սրտաբեկիլ. սիրտը կոտրիլ. *Զի եթէ փախչիցիմք, ոչ դիցեն ի վերայ մեր զսիրտս. ՟Բ. Թագ. ՟Ժ՟Ը. 3: ԴՆԵԼ Ի ՍՐՏԻ. իբր Խորհել. խելամուտ լինել: Երեմ. ՟ժբ. 11: ԴՆԵԼ ԶԱՆՁՆ. որպէս Տապաստ արկանել. փռել: Դատ. ՟ժը. 28: Իսկ ԴՆԵԼ ԶԱՆՁՆ Ի ՎԵՐԱՅ ԲԱՐԵԿԱՄԻ. եւ այլն. կամ ԶՈԳԻՆ Ի ԲՌԻՆ, եւ այլն, է Դնել ի վտանգ: Եւ Դնել խորհուրդ յանձին, է Հաստատել, դնել ի մտի. ՟Բ. Մակ. ՟զ. 23: ԴՆԵԼ ԳԻՐՍ. այսինքն Մատենագրել: Եւս. քր. ՟բ: Անսովոր խոնարհմունք բայիս. Դնանիլ. իբր Դնիլ. Յհ. իմ. ատ.: Երզն. քեր.: Գէ. գրչ: Դրաւ կամ եդիր կամ եդեր կամ եէդ. իբր Եդ. որ եւ ռմկ. էրետ: Սիւն.: Ոսկ. յհ. ՟ա. 1: Լմբ. : Վրդն.: Տօնակ.: Հ=Յ. մարտ. ՟Ը.: Դրին. այսինքն Եդին: Դրեալ, Դրելոց, Դրելիք, այսինքն Եդեալ, դնելիք: Վրք. հց.: ՃՃ.: Նչ. քեր.: Պերիարմ.: Դրօղ. իբր Դնօղ. *Որ անցանի ընդ այնոսիկ (օրէնս՝)որ եդեալքն են, տանջեսցի առ ի դրողէն. Պղատ. օրին. ՟Դ: Դրուան. իբր Եդան: Վանակ. յոբ.: Եդիցելոց. այսինքն Եդելոց: Կիւրղ. գանձ.: *Քո էր ճշմարտութեամբ իմացուածս այս, եւ քոյին անձին՝ զամենայն յոչնչի եդողիդʼʼ. այսինքն յոչինչ առ դնողիդ. Բրս. թղթ.: *Ի բաց եդող զինից. Պղատ. օրին. ՟Ժ՟Բ: *Զծանր բեռն ոչ ի բաց դիեալʼʼ. այսինքն եդեալ. Բրս. ընչեղ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.