ԵՐԵՍ

ԵՐԵՍ
(ի. մանաւանդ ԵՐԵՍՔ, սաց, օք, ովք.) NBH 1-0676 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c, 17c գ. πρόσωπον, ὅψις facies, vultus, aspectus Առաջին երեւեալն եւ երեւեցուցիչն յամենայնի. մանաւանդ ի կենդանիս, դէմք, կերպարան. տեսիլ. երեւոյթ. մակերեւոյթ. ... որպէս ի բանական կենդանին. *Փչեաց յերեսս նորա շունչ կենդանի: Քրտամբք երեսաց: Երկիր եպագ ի վերայ երեսաց իւրոց: Թաքեան յերեսաց տեառն աստուծոյ: Խոնարհեցան անկան երեսք իւր: Երեսօքն վարշամակապատօք: Երեսք նոցա զազիրք. եւ այլն: Եւ յանկենդանս. *Ոռոգանէր զամենայն երեսս երկրի: Յերեսաց երկրէ: Յերեսս դաշտի. եւ այլն: *Վերին երեսք յարկաց: Զամենայն երեսս քարին գրչաւ զմոմ հարթեալ. Խոր. ՟Ա. 23. 15: *(Ծովու) զներքին աւազս յերեսս տալ. Շ. բարձր.: *Ի վերայ երեսաց անդոյ. (կայ եւ ձեռ. *Ի վերայ երեսոյ անդոյ.) ՟Դ. Թագ. ՟Թ. 27: *Երեսք մի հողոյ. (խաթ, տապաղայ). Վստկ.: Իբր ռամկական ոճով վայելչաբար ասի. *Ցարդ եւս ոչ էր տեսեալ բանակացն զերեսս միմեանց. Եփր. թագ.: ԵՐԵՍՔ. որպէս Անձն. πρόσωπον persona *Երիւք ըստ անձնաւորութեան, եւ կամ ըստ դիմաց (յն. դէմս) ումեք սիրելի իցէ կոչել, եւ եթէ երեսս. Ածաբ. յայտն.: *Զթիւ երրորդութեանն երեսաց ուսուցանել առաքելոց. Ագաթ.: *Եւ ոք երեսք երթիցին. ՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 11: Ո՛չ երեսք ինչ երեւելիք էին. Ոսկ. մտթ.: *Իմ եւ քո՝ երկու երեսաց ցուցանելի. Ոսկ. յհ.: *Ըստ ժամանակի եւ տեղւոյ եւ երեսաց. Երզն. մտթ.: ԵՐԵՍՔ. որպէս Աչք. տեսանելիք. տեսութիւն. *Քուն հատաւ յերեսաց իմոց. ՟Ա. Մակ. 10. ՟Զ: *Երեսք եւ կուրութիւն ասին զակամբ. Արիստ. հակակ.: Նիւս. բն.: *Երեսաց՝ տեսանելն, լսելեաց լսելն: Որպէս ծակք իմն են եւ բոյնք՝ աչք. եւ ի սոսա որջացեալ են երեսք: (Ի ծերս) ընդ աղօտ՝ երեսք, եւ ականջք՝ դժուարալուրք: Խոհականութիւն՝ երեսք ելով մտածութեան. Փիլ.: ԵՐԵՍՔ. որպէս Ակնածութիւն. երեսպաշտութիւն. խադր. եւ Արտաքին ցոյցք. կեղծաւորութիւն, առ աչս. որ եւ ՎԵՐԻՆ ԵՐԵՍՔ. դրսի, դրսէն, դրսուանց. *Առ մարդկան ականէ, եւ երեսաց վասն կեղծաւորին. Սարգ. յկ. ՟Զ: *Առ երեսս՝ առաքինութեան կեղծաւորին լինել ջատագով. Յհ. իմ. ատ. *Ուսուցանեն առ երեսս. Մագ. ՟Ա: Սարգ. յուդ. ՟Բ: *Վերին երեսօք: Ի վերին երեսս: Եղիշ. ՟Ե. ՟Ա. ՟Բ: Սարգ. յկ. ՟Զ: Ճ. ՟Գ.: Ուստի ԵՐԵՍՍ կամ ԵՐԵՍ ԱՌՆԵԼ. Ակնածել. խադր նայիլ. *Ոչ աբրահամու աղաչանացն առնէր երեսս, եւ ո՛չ ղովտայ: Ինձ երե՛ս արա. Ոսկ. ՟ա. թես.: *Եւ ո՛չ ողոքտանացն իսկ երեսս ինչ արար. Եղիշ. ՟Ը: *Յայլոց պատկառի, եւ առնիցէ երեսս. Ոսկ. փիլիպ.: ՅԵՐԵՍՍ, այսինքն Առաջի. յանդիման. *Առ վշտի նեղի (այսինքն հարկի՛) գալ յերեսդ քո եւ կողկողել. Ոսկ. մ. ՟Բ. 10: *Եթէ ոչ յերեսս իսկ օրհնեսցէ զքեզ. Յոբ. ՟Ա. 11: *Գովէին զքեզ յերեսս: Յերեսս երանել սկսանի. Վրք. հց. ՟Ի՟Զ: Կլիմաք.: ԵՐԵՍ ԱՌ ԵՐԵՍ կամ ԵՐԵՍ ԵՐԵՍ. իբր Դէմ յանդիման. *Եւ թէ վտանգ յայտնի էր, կամ մարտն երես առ երես. Լմբ. սղ.: *Արժանի գտան երես երես առ նա հայեցողութեան. Շ. ՟ա. յհ. ՟Հ՟Թ: ԶԵՐԵՍՍ ՀԱՍՏԱՏԵԼ կամ ԴՆԵԼ. այսինքն Դէմ եդեալ՝ ուղղիլ ի ճանապարհ: Ղկ. ՟թ. 51: *Եդ զերեսս իւր ի փախչել. Եփր. ծն.: ՅԵՐԵՍՍ ԲԵՐԵԼ կամ ԳԱԼ. այսինքն Ի յայտ բերել կամ գալ: Սարգ. ՟ա. պ. ՟ա: Երզն. քեր. եւ մտթ: ՅԵՐԵՍՍ ԱՆԿԱՆԻԼ. Երեւիլ. *Վնասակար ծառայք չիշխեն յերեսս անկանել թագաւորաց. Վանակ. յոբ.: ԵՐԵՍՔ. Դէմք ինչ յառաջ բերեալ, պէսպէս ոճով. ցուցակութիւն, կերպ, կողմն, հայեցուած, դիտաւորութիւն. միտք. եւ այլն. *Առաքելոյ առեալ ինքեամբ զերեսս աամենայն մարդկութեան՝ ասէ. Եզնիկ.: *Երեսք են օրինակին. (որպէս դէմք ասի առակին). Իգն.: *Որո՞վք երեսօք զդիւրապաշտսն հալածիցեն». ռմկ. ի՞նչ երեսով, այսինքն համարձակութեամբ. Եզնիկ.: *Քրիստոս զսէրն եդ երես աշակերտութեան». իբր յայտարար. Տօնակ.: *Ընդ մեզ խօսի պատգամս իբրեւ յերեսաց աստուծոյ. Սարգ. ՟բ. պետ. ՟Դ: *Ըստ զօրութեանն՝ յորոյ երեսաց զողջոյնս աւետարանեցին. Կիւրղ. ղկ.: *Կացուցաք պահանորդս ... առ ի յերեսաց թշնամեաց. Նեեմ. ՟Դ. 9: Ասի եւ *Յերեսաց պատերազմաց. յերեսաց ահի». եւ այլն. իբր Վասն. առ. ի պատճառս: *Միով բանիւ երկուս երեսս չմարթի թարգմանել յայլ լեզու: Բանն մի է, եւ այնչափ երեսս ունի. Կիւրղ. ծն.: *Թէպէտեւ ի դատավճիռ բանին խառն են արքայ եւ ժողովուրդն, այլ երեսք մարգարէին գոգջիր թէ ի վերայ դաւթի ուղղեալ եդեալ նայէր. Եփր. մնաց.: *Առաքէ (յհ. զաշակերտսն առ յիսուս)՝ յայն երեսս, զի յորժամ տեսցեն զսքանչելիս նորա, հաւատասցեն ի հաւատս նորա: Բազում երեսք են բանի՝ ըստ բազմութեան երեսաց այսոցիկ՝ որ ուսանին զնա. Եփր. համաբ.: *Որպէս եւ յայսմ երեսս վկայեաց. Եփր. ծն.: *Թքցէ ընդ երեսս նորա, (իմա՛ ըստ եփրեմի) ընդ կօշկին, այսինքն ընդ ներբանս կօշկի նորա ... թքցէ ի կօշկին. Եփր. օրին.: որպէս եւ Երեսք երկրի ասի, որպէս երկիր: ՀԱՑ ԵՐԵՍԱՑ. Տ. Առաջաւորութիւն: Ել. ՟ի՟ե. 30: ՟Ա. Թագ. ՟ի՟ա. 6: ԵՐԵՍ, երեսի. (դուն ուրեք եզակի, իբր ռմկ.) *Դիմաց պատկերի տեսման երեսի. Նար. խչ.: *Որ կամի գայթագղել, գայթագղիցէ, եւ զերեսն քարի տացէ. Վրք. հց. ձ: *Երես ի գետին անկեալ կամ առաջի քո. Մարաթ.: *Երես ի վայր կամ ի յանկման. Ներս. մոկ.: *Կրկնոց, երես եւ աստա՝ լիցի». այսինքն ունիցի զարտաքին եւ զներքին կողմն ուրոյն. Վրդն. սղ.: *Զայնպիսի երես ընկալեալ ի վանսն ընդունեցաւ». այսինքն գեղեցկութիւն. Վրք. հց. ՟Ի՟Զ: ԵՐԵՍ ԱՌՆՈՒԼ. որպէս Դիմառնութիւն. բարառնութիւն. խօսել ի դէմս անշնչից. προσωποποιέω *Իբրեւ ոչ ասէ, թէ անձն կամ շունչ իցէ դժոխոց, այլ՝ երեսս առեալ՝ կամի առնել զբանն յայտնագոյն. Ոսկ. ես.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Полезное


Смотреть что такое "ԵՐԵՍ" в других словарях:

  • ԴԷՄ — (դիմի, մաւ. մանաւանդ՝ Դէմք, դիմաց, մօք.) NBH 1 0611 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c, 14c գ. ԴԷՄ մանաւանդ՝ ԴԷՄՔ. պ. տիյմ, տիյմէր, տիյտար, տիտար. πρόσωπον vultus, facies, os Առաջք գլխոյ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅՏ — (ի ից) NBH 1 0096 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c, 10c, 11c, 12c, 13c ԱՅՏ մանաւանդ ԱՅՏՔ. Որպէս թէ այտուցեալ կամ ʼի յայտք եկեալ մասն երեսաց. որ եւ ԹՈՒՐԾ. որպէս եւ երես՝ իբրեւ երեւեալ. Փափուկ մասն ծնօտից դիմաց՝ ʼի գոյն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆՈՊԱՅ — (ի, ից.) NBH 1 0217 Chronological Sequence: Early classical, 10c, 12c, 13c ա. Կա՛մ է Սոպռ. կոպիտ. խակաբարոյ. անմիտ. որպէս անեփ. աւ կամ որպէս ռմկ. Աներես, (զի յն. օ՛փս է երես.) անամօթ, անշնորհ. վայրենի. Իսկ ըստ Հին բռ. անհաւան. բարեմոռաց. *Ի ծնէ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵՐԵՍԱԽՕՍ — ( ) NBH 1 0676 Chronological Sequence: 13c ԵՐԵՍԱԽՕՍ ԼԻՆԵԼ, կամ ԵՐԵՍԱԽՕՍԵԼ. Երես առ երես խօսել. *Ոչ համարձակի երեսախօս լինել». ա՛յլ ձ. երեսախօսել. Վրդն. երգ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵՐԵՍԱԽՕՍԵՄ — ( ) NBH 1 0676 Chronological Sequence: 13c ԵՐԵՍԱԽՕՍ ԼԻՆԵԼ, կամ ԵՐԵՍԱԽՕՍԵԼ. Երես առ երես խօսել. *Ոչ համարձակի երեսախօս լինել». ա՛յլ ձ. երեսախօսել. Վրդն. երգ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԷՋ — (իջի, էջք, իջից, իւք.) NBH 1 0760 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 9c, 10c, 12c, 13c գ. κατάβασις, καθόδος descensus, descensio Արմատ Իջանելոյ, որպէս Իջումն. ինջնալը .... տե՛ս եւ ԵԼ ԵՒ ԷՋ: *Յորդանան՝ էջ թարգմանի: Էջ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԻՆՔՆԱԴԻՄԱԲԱՐ — ( ) NBH 1 0857 Chronological Sequence: Unknown date, 10c, 12c, 14c մ. αὑτοπροσώπως in, vel sub sua persona, coram. անձամբ իւրով դիմաւ. ինքնին դէմ յանդիման. երես առ երես. դէմ առ դէմ. ... *Առաքելական գնդին, առ որս ինքնադիմաբար խոսելով երանելի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՅԱՆԴԻՄԱՆԱԿԱՅ — ( ) NBH 2 0325 Chronological Sequence: 6c, 9c ա.մ. Դէմ յանդիման կալով. երես առ երես. *Ոչ ընդ ումեք այնպէս յանդիմանակայ խօսեցայ, որպէս ընդ իմում ծառային Մովսէսի. Պիտ.: Տե՛ս եւ ՅԱՆԴԻՄԱՆԱԿԱՑ: ՅԱՆԴԻՄԱՆԱԿԱՅ ԱՌՆԵԼ. Յանդիման առնել կամ կացուցանել. յայտնի …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՅՈՐՍԱՅՍ — ( ) NBH 2 0373 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c մ. ՅՈՐՍԱՅՍ ՅՈՐՍԱՅՍԵԱԼ (լծ. Երես. թ. եիւզ ). ὔπτιος supinus. Յերեսս ʼի վեր. ʼի վերայ թիկանց. տապաստ անկեալ՝ երես ʼի վեր. գետնատարած՝ ʼի վեր հայելով. պրկեալ կաշկանդեալ,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՅՈՐՍԱՅՍԵԱԼ — ( ) NBH 2 0373 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c ՅՈՐՍԱՅՍ ՅՈՐՍԱՅՍԵԱԼ (լծ. Երես. թ. եիւզ ). ὔπτιος supinus . Յերեսս ʼի վեր. ʼի վերայ թիկանց. տապաստ անկեալ՝ երես ʼի վեր. գետնատարած՝ ʼի վեր հայելով. պրկեալ կաշկանդեալ,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»