- ԵՐԻՑՈՒԹԻՒՆ
- (-) NBH 1-0685 Chronological Sequence: Early classical, 6c, 10c, 12c գ. Երէց կամ երիցագոյն գոլն յո՛ր եւ է կարգի. մենծ ըլլալը ... τὰ πρεσβεία gradus aetatis. որպէս Անդրանկութիւն կամ առաջնութիւն հասակի. *Նստաւ առաջի նորա անդրանիկն ըստ երիցութեան իւրում, եւ կրտսերն ըստ կրտսերութեան իւրում. Ծն. ՟Խ՟Գ. 33: *Վաճառեաց թշուառականն ընդ դոյզն մի հեշտութեանն զերիցութիւնն. Փիլ. լին. ՟Դ. 14: Կամ τὰ πρωτεία, πρωτίον, πρεσβυτέριον primatus, principatus, primae partes Աւագութիւն պատուոյ. *Քեզ ետ աստուած զերիցութիւն. Դան. ՟Ժ՟Գ. 50: *Ո՛չ երիցութիւն ուրեմն ի յումեմն (յերրորդութեան). Նար. ՟Ժ՟Գ: *Զերիցութեանն հատուցանել մրցանակ: Վեհագոյն երիցութեան պատուոյ հասին. Պիտ.: *Առաքինութիւն ծեր է եւ պատուական. վասն զի երիցութեանն եւ վերին պատուոյն արժանի է. Փիլ. լին. ՟Դ. 14: Կամ πρεσβυτέριον presbyterium Քահանայութիւն, եւ Եպիսկոպոսութիւն. առաջնորդութիւն եկեղեցւոյ. *Որ տուաւ քեզ մարգարէութեամբ ի ձեռնադրութենէ երիցութեան. ՟Ա. Տիմ. ՟Դ. 14: *Երիցութեան անուամբ թուի ինձ եթէ համապատուաբար ամենայն առաջնորդք եկեղեցւոյ կոչէին. Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա. իմա՛, որպէս քահանայ կոչի եւ է նաեւ եպիսկոպոսն կամ քահանայապետն. զի վերին կարգն փակէ յինքեան զստորինս. այլ ոչ ընդ հակառակն. նմին իրի ի վերայ բերէ Սարգիս. *Զի ոչ եթէ երիցունք տային ձեռնադրութիւն եպիսկոպոսաց. այլ եպիսկոպոսք՝ քահանայից»:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.