- ԶԱՏԻՄ
- (-) NBH 1-0717 Chronological Sequence: Early classical, 12c, 13c - ԶԱՏԱՆԻՄ կամ ԶԱՏԻՄ. *Երկու ժողովուրդք յորովայնէ քումմէ զատցին. Ծն. ՟Ի՟Ե. 23: *Ըստ աւուրց զատանելոյ (վասն դաշտանի, եւ բորոտութեան). Ղեւտ. ՟Ժ՟Բ. 2: ՟Ժ՟Դ. 26: *Զատարո՛ւք շուրջ զժողովրդեամբդ կորխայ. Թուոց. ՟Ժ՟Զ. 24: *Այր յեղբօրէ եւ յընկերէ իւրմէ մի՛ զատցի. Յովէլ. ՟Բ. 7: *Այրեսցի ʼի զատեալ տեղւոջ տաճարի արտաքոյ սրբութեանց. Եզեկ. ՟Խ՟Գ. 21: *Զատեալ ʼի մեղաւորաց. Եբր. ՟Է. 26: *Եւ է տիրապէս բարեգործութիւն՝ զատիլն ʼի մեղաց, եւ հեռանալն յանօրէնութենէ. Սարգ. ՟ա. պետր. ՟Ե: *Զատեցաւ յայլոցն, եւ ներողութիւն եղեւ նմա ըստ ինքեան ագանել. Ոսկ. գծ.: *Մի՛ զատցի ʼի խաւարային ոմբոլոնսն. Լմբ. պտրգ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.