ԶԲՕՍԱՆԻՄ

ԶԲՕՍԱՆԻՄ
(սայ, սեալ. ձ.) NBH 1-0723 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 12c չ. ԶԲՕՍԱՆԱՄ ԶԲՕՍԱՆԻՄ. իբր յն. լտ. ἤδομαι, τέρπομαι delector, divertor, diversor եւն. կամ ἁναψύχομαι recreor. որ եւ ԶԲՕՍՆՈՒԼ. (գրի եւ Զբուսնուլ կամ Սբօսնուլ). *Զբաղիլ. եւ դեգերիլ ʼի զուարճալիս. պարապիլ ʼի վաստակոց, ոգի առնուլ, եւ դիւրել անձին շրջագայութեամբ, զրուցիւք, եւ այլն. դեգերիլ ախորժանօք յիրս ինչ. զբօսանք ելլալ, ժուռ գալ, սիրտը բացուիլ. ... *Ե՛կ երթամք շրջիմք ʼի դաշտ զբօսանալ. Եփր. ծն.: *Մինչդեռ էին նոքա ʼի պարսպի բուրաստանին զբօսանալ ինչ ... գնայր պատճառանօք զբօսանալոյ մերձ առ նոսա. ՃՃ. վրք. եւստաթ.: *Մեք ասէ զբօսանալով ʼի լուր սոցա՝ ո՛չ կեղակարծ մտօք թերահաւատեմք: Սքանչանամք ընդ նոյն, եւ զբօսանալով հաւատամք. Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.: *Ընդ ձեզ ոչ զբօսանամք. Մխ. առակ.: *Հեթանոսք յիւրեանց եւեթ զբուսեալք, եւ զիւրեանցն եւեթ կամին մեծացուցանել. Ոսկ. ես.: *Զբօսանիմք եւ ծիծաղիմք: Մարմնական պատուովդ զբօսանիս. Ճ. ՟Ժ. եւ ՟Բ: *Փափկութեամբ աշխարհիս զբօսանին. Զքր. կթ.: *Մինչդեռ այսր անդր զբօսանէր (աքաաբ), առժամայն մթնացան երկինք. Սարգ. յկ. ՟Ժ՟Ա: *Ի հոգիս անդրանկաց զբօսանիլ. Վրք. հց. ՟Ի՟Զ: Իսկ Ծն. ՟Ի՟Դ. 63. *Ել Իսահակ զբօսանել ʼի դաշտինʼʼ. եբր. ʼի լտ. խորհել. յն. որ է խորհել. հոգալ, եւ զրուցաբանել. ըստ այսմ մեկնէ Փիլոն. *Ընդէ՞ր ելանէր զբօսանել ʼի դաշտին. Զերկայն խօսս եւ զճառսն սովորեցաք կոչել զբօսանսʼʼ: ԶԲՕՍԱՆԱԼ. ԶԲՕՍԱՆԵԼ. μετεωρίζομαι, περισπάομαι impllor, distraho Զբաղիլ ʼի հոգս. ցնդիլ. ... *Ո՛չ է պարտ քրիստոնէին զբօսանալ, եւ ոչ ʼի բաց թողուլ ʼի մտացն զյիշումն Աստուծոյ. Բրս. ողորմ.: *Ուղղեսցէ զմիտս իւր յաղօթս, զի մի՛ զբօսցի. Բրս. հց.: *Մի՛ ոք այսուհետեւ ծոյլ, մի՛ ոք զբօսեալ գտանիցի. Ոսկ. մ. ՟Բ. 7: *Տէր, ոչ բարձրացաւ սիրտ իմ, եւ ոչ զբօսան աչք իմ. Սղ. ՟Ճ՟Զ. 1: *Յորժամ հոգւով կործանիմք՝ զբօսեալ՝ անտես առնէ եւ զմարմնոց վրդովմունս. Լմբ. ատ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Смотреть что такое "ԶԲՕՍԱՆԻՄ" в других словарях:

  • ԶԲՕՍԱՆԱՄ — (ացայ, ցեալ.) NBH 1 0723 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 9c, 12c չ. ԶԲՕՍԱՆԱՄ ԶԲՕՍԱՆԻՄ. իբր յն. լտ. ἤδομαι, τέρπομαι delector, divertor, diversor եւն. կամ ἁναψύχομαι recreor. որ եւ ԶԲՕՍՆՈՒԼ. (գրի եւ Զբուսնուլ կամ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԶԲՕՍՆՈՒՄ — (զբօսայ, սի՛ր.) NBH 1 0724 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c, 11c, 12c, 13c ԶԲՕՍՆՈՒՄ գրի եւ ԶԲՈՒՍՆՈՒԼ. Տ. ԶԲՕՍԱՆԱՄ. ԶԲՕՍԱՆԻՄ. եւ ԶԲԱՂԻՄ. *Զբօսնուլ կամելով ʼի հովիտս. Խոր. ՟Ա. 25: *Զբօսնոյր առ եզերօք դրախտին. Վրդն. ծն …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»