ԶԳՈՒՇԱՆԱՄ

ԶԳՈՒՇԱՆԱՄ
(ացայ, ցի՛ր.) NBH 1-0728 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c չ. Բցռ. խնդր. προσέχω, εὑλαβέομαι , διατηρέω, φυλάττω, -ομαι, διαφυλάττω attendo, caveo, observo, custodio Զգոյշ լինել. զգոյշ կալ. պահել զանձն արթնութեամբ. անձնապահ լինել. զգուշ կենալ, հեռու կենալ. ... *Ոչ ասաց զգուշանալ ʼի խմորոյ, այլ յաղանդոյ: Զգուշացաւ անտի: Ոչ զգուշացաւ ʼի սրոյն: Զգուշանալ ʼի կռոց զոհելոյ, եւ այլն: *Զգուշանալ ʼի վնասակարացն. Յճխ. ՟Ի: *Զգուշանալ յառաջիկայիցն. Սարգ. յկ. ՟Ա: Տր. խնդր. ἁσφαλίζω, -ομαι, κατανοέω, διαστέλλω prospicio, animadverto, considero եւն. Ուշ ունել զգաստութեամբ. ջանալ պահել. պահպանել. անքոյթ առնել. ապահովել. աղէկ նայիլ, աղէկ պահել. ... *Զգուշացայ քեզ աջով արդարութեան իմոյ: Առ ʼիմէ՞ զգուշացաւ նմա տէր: Զգուշացայց կերակրոցն ձերոց, եւ ոչ ապականեցից զպտուղ երկրի ձերոյ: Հրամայեա՛ զգուշանալ գերեզմանին: Զգուշասջի՛ր աւուրն շաբաթու՝ սրբել զնա: Զգուշասջի՛ր ամսոյն կանխոց: Զգուշացան սրբութեանցն Աստուծոյ: Զգուշացաւ նմա, զի մի՛ կործանեսցի: Եւ ʼի դարանակալաց նորա զգուշացաւ (նմա, այսինքն պահպանեաց). եւ այլն: *Զգուշանային Եփրատու ʼի Կասիոսէ. Խոր. ՟Բ. 26: *Զգուշասցո՛ւք չար խորհրդոց: Զգուշացի՛ք անձանց ձերոց: Մի՛ նայեսցի յետս երբէք, զգուշասցի յառաջʼʼ. այսինքն ուշ դիցէ առաջիկայից. Վրք. հց.: *Զայս ոչ ասէին, եթէ զգուշացեալք էին ընթերցմանն. Աթան. ՟Ժ՟Բ: *Զգուշացարո՛ւք եւ գրոյն, թէ կերակուր նորա ընտիրքն. Նար. ՟Հ՟Բ: *Իմաստութեամբ զգուշացի՛ք դրանց մարմնոց ձերոց. Լմբ. պտրգ.: *Տեսանէ՞ք, զի ձեզ զգուշանամ, զձէնջ հոգամ. Ոսկ. եբր.: Եւ յայլ հոլովս սովին մտօք. *Զգուշացար ʼի ճանապարհս քո. Սղ. ՟Ճ՟Ժ՟Ը. 15: *Ի ձեռն կնոջ զգուշացաւ. Ովս. ՟Ժ՟Բ. 12: *Խորհուրդք բարեաց զգուշասցին զքեւ. Առակ. ՟Բ. 11: *Յայսոսիկ զգուշանալ. Յճխ. ՟Ժ՟Թ: *Միայն յայն զգուշացի՛ր. Լմբ. պտրգ.: *Ի տեղացն վերայ զգուշացարո՛ւք. Լաստ. ՟Ժ՟Զ: *Իսկ նա զգուշանայր, թերեւս տեսցէ անդ զսիրելին իւրʼʼ. այսինքն դէտակն ունէր զգուշութեամբ. Վրք. ոսկ.: Իսկ հայցական խնդիրն է հելլենաբանութիւն. *Զգուշանայ զդաւառի փրկութիւն. Պիտ.: *Ամենայն հնարիւք զսկիզբն ապաշխարութեանն զգուշանայ. Մանդ. ՟Ժ՟Ը: *Արկ զնա ʼի բանտ, եւ զգուշացաւ զոտսն ʼի փայտիʼʼ. այսինքն պնդեաց ʼի կոճեղս. Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Ա.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Полезное


Смотреть что такое "ԶԳՈՒՇԱՆԱՄ" в других словарях:

  • ՑԱՆՑԵՄ — (եցի.) NBH 2 0910 Chronological Sequence: Unknown date, 7c, 8c, 12c, 13c, 14c ն. Ցանցիւ որսալ՝ պաշարել՝ ըմբռնել. ուռկանել. ցանց արկանել առ որսալ, եւ Ի վեր կամ ʼի դուրս հանել իբր ցնցմամբ. *Թո՛ղ զուռկանսդ, եւ զտիեզերս ցանցեա՛. Ոսկ. ղկ.: *Զմարդիկ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»