- ԸՄԲՇԱՄԱՐՏ
- (ի, ից.) NBH 1-0762 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c ա.գ. Ըմբիշ մարտնչօղ. ըմբշամարտիկ. *Զայս եւ յըմբշամարտս է տեսանել. զի զոր օրինակ նոքա, եւ այլն. Պիտ.: *Ըմբշամարտքն ʼի փողոցսն սրակոտորք. Լաստ. ՟Ժ՟Ե: *Ըմբշամարտիցն եւ արիացելոցն ընդդէմ երեւելի եւ աներեւոյթ թշնամոյն. Շ. բարձր.: *Ըմբշամարտն Յակոբ. Եփր. խոստով.: ա. ԸՄԲՇԱՄԱՐՏ. ա. որպէս Ըմբշական, ըմբշամարտական. *Որ ըմբշամարտ սկայազօր քաջութիւնս գործեաց ʼի մարտս պատերազմաց. Ագաթ.: *Յորժամ ըմբշամարտ մրցութիւնքն կոչիցեն յառաքինութիւն. Ոսկ. մտթ. ՟Բ. 8: գ. ԸՄԲՇԱՄԱՐՏ. ԸՄԲՇԱՄԱՐՏՔ. գ. որպէս Ըմբշամարտութիւն. ագոն. եւ Ասպարէզ մրցանաց. ողոմպիական խաղ. ... *Որ մտանեն յըմբշամարտն. Վանակ. յոբ.: *Յըմբշամարտս յունաց զցլուցն ձեռամբ թափէր զեղջիւրսըն. Խոր. հռիփս.: *Յըմբշամարտս մարդադատիչ իբրեւ առիւծ հզօր. Նար. առաք.: *Ի պատերազմունս կամ յըմբշամարտս տկարանան եւ յաղթին. Շ. բարձր.: *Որ ʼի կռիւս եւ յըմբշամարտսն մրցիցին: Զըմբշամարտսն բազմաց ʼի ձէնջ բազում անգամ տեսեալ է. Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը: Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ: *Ժամանակք ողոմպիադայց, որ թարգմանի ըմբշամարտաց. Եւս. քր. ՟Ա: ԸՄԲՇԱՄԱՐՏ (2-1052) *Մարհտչէին առ մարմինս՝ ո՛չ գունդ առ գունդ, այլ ըմբշամարտ մարտիւ. Ղեւոնդ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.