- ԸՆԴԴԻՄԱՀԱՐ
- (-) NBH 1-0768 Chronological Sequence: Unknown date, 5c, 8c, 10c, 11c, 12c ա. ԸՆԴԴԻՄԱՀԱՐ որ եւ ԴԻՄԱՀԱՐ. ἁντιτυπής, -πός ictum repellens, repercutiens, durus, asper Որ կարծրութեամբ կամ պնդութեամբ, եւ խտութեամբ կամ թանձրութեամբ ընդ առաջ ելանէ իբրեւ դիմակալ հարողի. *Բազմամարմին եւ ընդդիմահար եւ խոշոր. Նիւս. կազմ. ՟Թ: *Առաւել քարշիմք ʼի թանձրագոյն եւ յընդդիմահար մարմնոյս. Մագ. ՟Ա: *Զամենայն կարծրութիւն փշրես, զամենայն ընդդիմահար վանես, զամենայն խստութիւն վատնես. Նար. ՟Ի՟Ը: *Ասեն գոլ զկարծր զօրութիւնսն՝ ընդդիմահարս եւ կալողականս. Մաքս. ի դիոն.: *Սակս թանձր եւ ընդդիմահար մարմնոյս. Տօնակ.: Կամ Ընդդիմակաց. դիմակալ. հակառակ. ներհական. *Ընդէ՞ր անզեղջ գործեաց զչարն. զի վաղվաղակի չունէր զոք ընդդիմահար. Լմբ. ժղ.: *Սէիր եւ հագար՝ ընդդիմահարք միմեանց եւ ներհակակիրք. Նար. խչ.: *Ստութեանն ընդդիմահարք: Առանց ընդդիմահարի պաշտօնեայք: Անջրպետութիւն գոլով ընդդիմահար բանիցդ, կամակար մտօք մեղանչելն, եւ ակամայ գայթակղելն. Լմբ. ովս. եւ Լմբ. սղ.: *Եւ ո՛չ առ քարինս եւ փայտս, որ ընդդիմահար է բնութեանս. (իմա՛ ըստ կրկին նշ.) Սարգ. յկ. ՟Թ: *Չունէր պատրուակ ընդդիմահար մտացն ʼի տեսութիւն Աստուծոյ. Լծ. ածաբ.: *Վահան ունէիր ընդդիմահար՝ լանջաց առաքինեացդ. Գիւտ թղթ. առ վաչէ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.