- ԹԱՏՐ
- (տեր, թատերք, տերց կամ տերաց.) NBH 1-0798 Chronological Sequence: Early classical, 5c, 9c, 10c, 11c գ. Բառ յն. θέα, θέατρον ludi theatrales, spectaculum այն է ըստ յն. Տեսիլ, եւ Տեսարան. Հանդէս խաղուց հրապարակաւ. խաղ հանդիսական՝ աշխարհական եւ անվայելչական. եւ Ասպարէզ այնպիսի խաղուց. որ եւ ասի ԹԷԱՏՐՈՆ, ՏԵՍԼԱՐԱՆ .... եւս եւ Հանդիսատեսք. ... *Ինքնակալքն ազգի ազգի տեսիլս թատերց ցուցին: Թատերք ʼի դաշտին առեայ զցայգ զերիս աւուրս եդան. Եւս. քր. ՟Բ: *Թատերք եւ հանդէսք նուագաց: Ընդ երկար բանիւք նշանս տան թատերացն: Որք իջանեն ʼի թատերացն. Ոսկ. յհ. ՟Ա. 1: ՟Բ. 58. 59: *Ամենայն թատրն սատանայի շուրջ հասեալ գումարեալ կայր: Ի մէջ տիեզերական թատերց պատերազմեալք: Ի թատերցն հեռացեալ: Յառաջ քան զթատերցն հանդէս, եւ յետ թատերն զրաւ լինելոյ: Լինի զրաւ թատերն: Օտարոտի համարիցին ʼի թատերցն օրինացն. Ոսկ. մ. եւ Ոսկ. եբր.: *Մտանել յապականիչ թատերս խաղուց: Բանակք դիւաց են թատերք խաղուցն: Ոտք մեր ʼի թատերաց խաղուց եւ յանպարկեշտ գնացից են ʼի ցաւս. Մանդ.: *Զանազան թատերք մոլութեանցն ʼի փողոցս քաղաքացն երեւութանան. Նանայ.: *Ի խաղս եւ ʼի թատերս եւ ʼի ժողովս այլանդակս. Խոսր.: *Առ թատերս տեսարանաց. Նար. ՟Լ՟Ա: ՇՈՒՐՋ ԶԹԱՏԵՐԲՆ. իբր յն. ամփիթէատրոն. ἁμφιθέατρον Շրջատեսարան. շրջափակ տեղի տեսլարանի. *Ի Հռոմ շուրջ զթատերբն այրեցաւ. Եւս. քր. ՟Բ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.