- ԹԱՓԱՆՑԻԿ
- (-) NBH 1-0801 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c - Տ. ԹԱՓԱՆՑԱՆՑ. *Որ յամենեսին է, եւ ընդ ամենայն թափանցիկ: Թափանցիկ է ընդ ամենայն հրաշափառաբար: Թափանցիկ մինչեւ ցորոշումն շնչոյ եւ ոգւոյ. Կիւրղ. գանձ.: *Լոյս է թափանցիկ ամենայն կուրացելոց աչացʼʼ. այսինքն թափ անցանօղ եւ ընդ աչս կուրաց. Մամբր.: *Անմարմին բնութիւն (դեւն), եւ սրընթաց, եւ թափանցիկ յամենայնի. Խոսր.: *Եւ թափանցիկ բնութիւնն անսահման՝ եկն ʼի սահման ժամանակական. Գանձ.: *Լուսափայլին, եւ դարձեալ ʼի յազգակիցսն զիւրեանցսն թափանցիկ առնենʼʼ. այսինքն փոխանցեն. Դիոն. ածայ.: *Ի սիրտն թափանցիկ առնէ զխոցուածնʼʼ. այսինքն միջամուխ առնէ. Կլիմաք.: ԹԱՓԱՆՑԻԿ ԼԻՆԵԼ. Տ. ԹԱՓ ԱՆՑԱՆԵԼ. *(Բեւեռքն) թափանցիկ լինէին ընդ ներբանս ոտից նորա. Ճ. ՟Ա.: *Շեշտ ընդ մէջ թիկանցն թափանցիկ լեալ՝ յերկիր անկանի սլաքն. Խոր. ՟Ա. 10: *Թափանցիկ եղեալ ընդ երկինս՝ յանմատոյց տեսիլն մերձեցուցանէ. Եղիշ. ՟Ե: *Թափանցիկ եղեալ բարերարականն նորա նախախնամութիւն յամենայն էսս. Դիոն. երկն.: *Ի վայրկենի ընդ ամենայն խորհուրդս լինի թափանցիկ (միտքն): Հոգւոյն սրբոյ շնորհքն ընդ մաքուր միտսն թափանցիկ լինի: Եւ նորա յղկելովն թափանցիկ լինի ընդ նորին անօսրութիւնն պայծառութեամբ մտացն. Լմբ. սղ. եւ Լմբ. ժող.: *Դիւրին սահմանեցեր զթափանցիկն ընդ անձուկ ծակ ասղան լինել մալխոյ. Սկեւռ. աղ.: ԹԱՓԱՆՑԻԿ. իբր ռմկ. ըստ յն. διαφανής (անդր կամ յայնկոյս երեւելի). diaphanus, pellucidus այսինքն Թափանցելի ʼի լուսոյ, անդիմահար, լուսանցոյց, (որպէս ապակի, օդ). ի սուրբ գիրս թարգմանի Երեւելի, կամ Պայծառ: Կան եւ քանի մի վկայութիւնք՝ որք յայս միտս թերեւս ձգեսցին, բայց մարթին եւ ʼի բուն նշանակութիւն վերածիլ. *Թափանցիկ հրածին ամպոյն սիւն գործեալ յայրին. Շար.: *Իբրեւ կայծակամբք թափանցիկ սուզեալ. Մագ. ՟Զ: *Զաստուածային գիտութեանն ճառագայթս ʼի բոլոր լրումն եկեղեցւոյն թափանցիկ փայլեցուցանել. Լմբ. պտրգ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.