- ԹԵՒ
- (թեւոյ, ոց.) NBH 1-0808 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 9c, 10c, 13c գ. πτέρυξ, πτερύγιον, πτερόν ala, penna Բազուկ թռչնոց խոշոր փետրովք՝ գործի թռչելոյ թեթեւութեամբ, կամ թիավարելոյ ընդ օդս, որպէս եւ ձկանց ʼի ջուրս. եւ Որ ինչ նման է նմին. ... եբր. գանաֆ, կաֆ. *Ի վերայ թեւոց արծուոյ: Տարածեալ զթեւս: Հովանի ունիցին (քերոբէքն) թեւօք իւրեանց ʼի վերայ քաւութեանն: Տասն կանգուն թեւէ ʼի թեւ թեւոց նորա: Թեւք աղաւնոյ: Ի հովանի թեւոց քոց ծածկեսցես զիս. եւ այլն: *Երկու պատուիրանօք իբրեւ երկու թեւովք թռչի ամենայն աշակերտութիւնս, այսինքն սիրով Աստուծոյ եւ մարդկան. Եփր. համաբ.: *Որ ʼի թեւս թեթեւս աննիւթ սաւառնեալ. Շար.: *Թեւս առեալ թռչին ընդ առաջ տեառն. Զքր. կթ.: *Ամենայնի որոյ իցեն թեւք եւ թեփ ʼի ջուրս ... որոյ ոչ իցեն թեւք եւ թեփ. Ղեւտ. ՟Ժ՟Ա. 9: *Իբր թեւօք իմն թռիչս արձակեն (լուք). Նար. կթ: ԹԵՒ. Բազուկ տարածեալ՝ իրօք կամ նմանութեամբ. եւ Նպաստ. եւ Բազկատարած աղօթք. հովանաւորութիւն. խնամք. գօլ, ել. *Ապաստան լինել ընդ թեւօք նորա. Հռութ. ՟Բ. 12: *Ի թեւս խաչիդ առ քեզ մատուսցես: Թեւօք քո ընկալայց ʼի տունն տագնապի (շիրմի). Նար.: *Աղօթանուէր թեւօքն. Շար.: *Օժանդակեա՛ թեւոցդ աղօթիւք. Նար. ձ: ԹԵՒ. իբր Սրընթացութիւն, թեթեւութիւն, համարձակութիւն, եւ այլն. *Ի թեւս հողմոց: Ի վերայ թեւոց հողմոց. Սղ. ՟Ժ՟Է. 11: ՟Ճ՟Գ. 3: *Ի թեւս թեթեւս մտաց: Թեւօք թեթեւութեան հոգւոյն սլացեալ: Զհպարտութեանն թեւս հարթել. Նար.: ԹԵՒ ՆԱՒԱՑ. Բազուկ քեղեաց. ղեակ. թիակ ուղղիչ. πηδάλιον gubernaculum ... *Նաւք ... փոքր թեւովն շրջին՝ յոր կոյս եւ միտք ուղղչին կամիցին: Թողացուցին զխառնելիս (յն. զլծակցութիւնս) թեւոցն. Յկ. ՟Գ. 4: Գծ. ՟Ի՟Է. 40: *Թողացուցին ասէ զլծորդութիւնս թեւոցն քեղեաց. Ոսկ. գծ.: *Թեւոցն ձեռնարկութիւն քայքայեցաւ: Ղեկաւ այս թեւոց. Նար.: Իսկ Ես. ՟Ժ՟Ե. 1. *Վա՛յ երկրին ʼի թեւս նաւացնʼʼ. պէսպէս մեկնի, իբր թի, առագաստ, հովանի, բախումն: ԹԵՒՔ ԵՐԿՐԻ. իբր Ծագք տարածութեան: Յոբ. ՟Լ՟Զ. 13: ԹԵՒ ԲԱՆԱԿԻ. Կողմն եւ կողմն գնդի զօրաց. որ ասի յայլոց նաեւ Եղջիւր. գօլ: ՟Ա. Մակ. ՟Գ. 23: ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 20: ՟Բ. Թագ. ՟Բ. 23: Եղիշ. եւ այլն: ԹԵՒ ԳԱՌԱԳՂԻ. Դռնակ վանդակի. ... *Վերացոյց թեւ մի զգառագղին: Վերացուցեալ զթեւ այլոց գազանաց գառագղին. Ճ. ՟Ա.: ԹԵՒ ՏԱՃԱՐԻ. Աշտարակ. բարձրաւանդակ. *Ե՛լ ʼի թեւս տաճարին, եւ ամենայն ժողովուրդն տեսցեն զքեզ. Հ=Յ. հոկտ. ՟Ի՟Գ.: ԹԵՒ, կամ Ի ԹԵՒԷ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՑ. θέε (որ առ Կիւրղի գրի Թեկուէ. եւ մեկնի անկիւն պարսպի.) Բառ եբր. թէ. յոքն. թէին: ՟Գ. Թագ. ՟Ժ՟Դ. 28: որ այլուր թարգմանի Կոզակ: Ի լտ. բացատրի Զինարան armamentarium ...: ԹԵՒ ԱՐԿԱՆԵԼ. Տ. ԹԵՒԱՐԿԵԼ. *Որ թեւ արկանեն զընչիւքն իւրեանց: Թեւ արկանէ զբազմաւն. Եւագր. ՟Ի՟Բ: ԹԵՒ Ի ԹԵՒ ՀԱՐԿԱՆԵԼ. իբր Կից լինել. ըստ յն. շարունակիլ. *Խորանօքս (բնակարանք վանականաց) խիտ առ խիտ թեւ ʼի թեւ հարեալ, ճիգն ʼի ճիգն զապարմանցն թեւակս խառնեալ. Ոսկ. մ. ՟Գ. 16:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.