- ԱՅԼԱՍԱՑԻԿ
- (իկք.) NBH 1-0088 Chronological Sequence: Early classical, 13c, 14c ա. եւ գ. Որ եւ ԱՅԼԱՓՈԽ, ԱՅԼԱՇՐՋԻԿ. Փոխաբերական. այլաբանական. առակաւ եւ օրինակաւ կամ նշանակաւ ասացեալ. ուստի յարակից գոյականաւ վարի որպէս այլաբանութիւն, փոխաբերութիւն, այլասացութիւն. μεταφορά կամ ἁλληγορία metaphora, allegoria *Շրջէ զբանն յայլասացիկ յորջորջումն: Յորժամ գիրք այլասացիկ բարբառով իրս ինչ ճառիցեն, անդէն վաղվաղակի զմեկնութիւնն այլասացիկ յորջորջմանն ʼի մէջ բերեն: Վայրապար է ցանկութիւն այնոցիկ, որ զայլասացիկսն հաստատել կամին. Ոսկ. ես.: *Յամէ յայլասացիկ յորջորջմանն: Ոմանք եւ յայլասացիկ ինչ իրս շրջեն (յն. այլաբանեն): Ըստ պիտակութեան զօրինակն այլասացիկ առակ կոչէ. Ոսկ. մտթ. եւ Գղ.: *Մեկնէ զայլասացիկ բանին զդէմս. Գէ. ես.: *Են ոմանք՝ որք յայլասացիկ իրս շրջեն զասացեալս. Երզն. մտթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.