- ԽԱՀՐԵՄ
- (եցի.) NBH 1-0913 Chronological Sequence: Unknown date ն. Որպէս թէ զխահս աւերել կամ այրել. յանչափս եփել եւ խանգարել. *Զմի կէսն (ձկանն եփելոյ) խարհեալ աւերեաց: Այո՝ խարհեալ էր սակաւ մի. Վրք. հց. ՟Ժ՟Զ: Լայնաբար՝ Այրել. կիզուլ. եղծանել. չորացուցանել. տոչորել. հիւծել. *Եգիտ զպարտէզն՝ զի խահրեալ եւ կիզեալ էր յերամակէ խոզիցն: Ոչ եթող զիս աստուած՝ խահրել եւ գթել զքեզ: Առաւել թարշամեալ եւ խահրեալ մարմնով քան զայն՝ որ ʼի շաբաթուն միանգամ ճաշակէր զոսպն. Վրք. հց. ՟Դ. ՟Զ. ՟Ժ՟Ա: ԽԱՀՐԵԼ. (2-1054) ըստ ՟Ա նշ. *Եթէ խահրեալ եւ աւերեալ է (կերակուրն), բարւօք է հեղուլ արտաքս, զի մի՛ ճաշակեալ հիւանդասցին. Վրք. հց. ՟Ժ՟Ա: Կամ ըստ ՟Բ նշ. *Նման է համարձակութիւնն կիզողական խորշակի . . . որ եւ զպտուղս խարհէ զծառոց եւ զամենայն երկրի. Վրք. հց. ՟Ժ՟Ա: Եւ կամ նմանութեամբ որպէս Խանգարել. *Եթէ ոք կամիցի գործել զառաքինութիւն, թէպէտ եւ խահրիցէ ինչ ʼի նմանէ, մի՛ մեկնեսցի. Վրք. հց. ՟Բ. ձձ: *Նաեւ ինքն զեղջն ուսուսցէ մեզ զգործն, որք զօրացուցանեն զնա, եւ որք խահրեն եւ մերժեն. Անդ. ՟Դ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.