- ԽԱՆՈՒԹ
- (նթի, ից.) NBH 1-0921 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 8c, 10c, 13c, 14c գ. ἑργαστήριον officina προθήκη res proposita եւն. գրի եւ ՀԱՆՈՒԹ. նոյն եւ ռմկ. եւ ար. խանութ, խանուդ, տիւքքեան. Գործարան, եւ կրպակ արուեստաաւորաց եւ վաճառականաց. Մթերք վաճառելի իրաց. եւ Մթերանոց. գանձարան. համբարք. մաղաղա. *Խանութք հալոցականաց. Նար. ՟Լ: *Բերին ʼի խանթից եւ ʼի բաղանեաց փայտ եւ խոտ. Եւս. պտմ. ՟Դ. 15: եւ Ճ. ՟Գ.: *Որպէս յոսկերչացն խանութս կարգեալ յօրինեսցէ. Ոսկ. փիլ. ՟Ժ: *Դանիէլ մանուկ էր, եւ յովսէփ ծառայ, եւ ակիւղաս՝ ձեռագէտ, եւ ծիրանէվաճառն խանթի տիկին. Ոսկ. մ. ՟Բ. 18: *Կինն ծիրանէվաճառ ʼի խանութ նստէր. Բրսղ. մրկ.: *Բացցուք զթանգարանական վաճառս հանթից (կամ խանթից). Ագաթ.: *Դարձեալ բանալով անդէն զխանութս ալեաց. Թէոդոր. կուս.: *Գանձն ʼի խեցեղէն ամանի դնի, զի ագարակն բրտին է խանութ. Եփր. աւետար.: *Թագաւորացն տուրք պէտս ունին խանթից բացման դրանցն. Խոսր.: *Համբարս խանթից խաւարասէր իշխանին. Բենիկ.: *Վաճառեցից զնա ʼի խանութս խնդրողաց, եւ ʼի տրապիզիտս սրտից ունկնդիր լսողաց. Տօնակ.: *Յաղքատիմաց խանթէ իմոցս ոտաց յառաջ ձգեցից բան. Սկեւռ. լմբ.: Ռամկական է հոլովս. *Այս դեղք թիւրապէս՝ ʼի յայս խանութէս. Գանձ.: *Բերին ʼի խանութից ... Յօրինակս ինչ Եւսեբ.: ԽԱՆՈՒԹ (2-1054) որպէս Մթերք, եւայլն. *Բացեալ զխանութս գանձուցն արքունեաց՝ սփռէր զօրացն: Լերինք արծաթոյ յայտնեցան յաշխարհիս հայոց՝ հատանել ʼի նոցունց զխանութս արծաթոյ զըտոյ առ ʼի պէտս մարդկան. Ղեւոնդ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.