- ԽԱՌՆ
- (ի, ից.) NBH 1-0925 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c ա. (յորմէ թ. գառըլըգ. եւ յն. քեռաօ՛, խառնել). μικτός, συμμιγής mistus, mixtus, commixtus. Բաղադրեալ կամ խառնեալ ʼի զանազանից. ոչ պարզ, այլ բաղկացեալ. կցեալ. կից. զոյգ. զուգեալ. զոդեալ. *Տեսանէիր զերկաթն ընդ խեցին խառնեալ. եղիցին խառն ʼի զաւակէ մարդկան. Դան. ՟Բ. 43: *Եբեր զմուռս խառն ըադ հալուէսʼʼ. յն. զխառնուրդ զմրսոյ եւ հալուէի. Յհ. ՟Ժ՟Թ. 39: *Օդ ընդ ջուրս եւ ընդ երկիր խառն է: Եւ զի ընդ օդս հուր խառն է. Եզնիկ.: *Խառն է դա յամենեցունց. Եղիշ. ՟Ը: *Խառն ունի ընդ ինքեան զպղինձ. Լմբ. սղ.: *Պետք ... բանականք, գործածանք, եւ խառնք: Ոմանք են տրտմանք, ոմանք բարոյականք, եւ կէսք խառնք: Իսկ խառնք, ուրանօր բարք միանգամայն եւ տրտմութիւն ʼի միասին գան. Պիտ.: *Որոյ իշխանութիւնն իսկ խառն էր ընդ աշխարհին հայոց. Եղիշ. ՟Է: *Խառն դրակցութեամբ սահմանին առ միմանս՝ փոքր աղբակ, եւ աշխարհն կորճէից: Զմտաւ նծեալ եւ խառն ընդ աշխարհիս զդրակցութիւնն. Արծր. ՟Դ. 11. եւ 4: *Երբեմն առանձնակի, եւ երբեմն խառն ձայնակցութեամբ բերեալ մատուցանէին. Պիտ.: *Զաներեւոյթ զխառն տեսման աւետարանումն հրեշտակացն առ հովիւս. Ագաթ.: ԽԱՌՆ. κοινός communis. Հասարակ. անխտիր. սովորական. ... *Եւ բանն ʼի խառն սովորութենէ անտի հաւատարիմ ցուցանել: Զի այնպէս էր խառն եւ խոնարհ տեսիլ նորա, զի եւ սամարացի կանայք, եւ մաքսաւորք մատչել եւ խօսել կարէին. Ոսկ. յհ. ՟ա. 11. 12: Իբր Խառնակ, կամ պիղծ. անկարգ. *Մի խառն անկողնօք. Հռ. ՟Ժ՟Գ. 13. (յն. լոկ ասի, անողօք): գ. ԽԱՌՆ. մանաւանդ ԽԱՌՆՔ. նից. գ. μίξις, ἑπιμιξία, συνουσία mixtura, commistio, commercium, complexus, coitus. Խառնուրդ. խառնումն. խառնուած. Բաղադրութիւն. *Ի մէջ խառնից այսպիսեաց երազոց. Խոր. ՟Ա. 25: *Առ որ ʼի բարութեանց խառնից քաղցրութեանց՝ յատուկ համս չար: Ոչ յոլովից խառնից ʼի մի եկելոց՝ զանազան ծաղկանց. Նար. ՟Ժ՟Ե. ՟Ղ՟Գ: *Ի խառնից մարդկանէ վճարեալ (վայր). Բրս. թղթ.: Առաւել՝ Գալն արուի եւ իգի կենդանեաց առ միմեանս. մարմնաւոր մերձաւորութիւն, զուգումն. որ եւ ԱՆԿՈՂԻՆ ասի. *Ոչ եթէ անցիցանցիւք ինչ հայր եղեւ, եւ ո՛չ խառնիւ. Կոչ. ՟Է: *Հաց ʼի կերակուր (տուեալ է), եւ խառն՝ յորդէծնութիւն: Քանզի խառնքն զնոյն գործեն, ձուլեն եւ խառնեն զերկոցունց մարմինս ընդ միմեանս: Ոչ միայն ասէ յանօրէն խառնից ազատ է, այլեւ ʼի վեր եւս քան զբնութիւնս է յղութիւն. Ոսկ. կող. եւ Ոսկ. մտթ.: *Զկծէին խաչինքն ʼի խառնսն, եւ յղանային. Ծն. ՟Լ. 41: *Իմացաւ եւ այլ ինչ խառնս արտաքոյ քան զբնութիւն, զէշ՝ ձիոյ արձակել. Սեբեր. ՟Է: *Ի խառնս որդեծնութան. Պիտ.: *Ի խառնս ցանկութեան. Փիլ. նխ. ՟Բ: *Թողեալ զաղջկունսն, եւ պառաւանց խառնից ցանկալ. Կիւրղ. ծն.: *Աղտեղութեան խառնից: Արժան խառնիցն. Ագաթ.: Եզնիկ.: *Ի յաճախ խառնիցն զաւակ ոչ լինի. Վրդն. ծն.: մ.նխ. ԽԱՌՆ. մ.նխ. ἄμα simul σύν cum եւն. Ի միասին. միաբան. միանգամայն. զոյգ կամ կից ընդ այլում. անխտիր. ... *Եզն եւ արջ ʼի միասին ճարակեսցին, եւ որդեակք նոցա խառն ընդ նմա եւ աշխարհս առ անզգամսն: Բուռն ʼի վերայ եդեալ՝ զփախստեայսն տանէր, խառն խոցեալ, խառն հարկանել. Ես. ՟Ժ՟Ա. 7: Իմ. ՟Ե. 21: ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 23: *Զկրտսերն կոչեաց մայրն, եւ կացոյց թագաւոր խառն ընդ իւր. Եւս. քր. ՟Ա: *Խառն ընդ նոսին աւազակք եւ սրիկայք ելին ʼի մարտս. Յհ. կթ.: *Ոչ կարգաւ ընդելուզմամբ բերին յիրս եւ ʼի բանս ըմպողքն, այլ՝ խա՛ռն, եւ անկարգաբար. Պիտ.: ԽԱՌՆ (1-0927) Տ. ԽԱՌՆԻԽՈՒՌՆ
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.