- ԽՐՈԽՏԱԿԱՆ
- (ի, աց.) NBH 1-0994 Chronological Sequence: 6c, 10c, 13c ա. Ուր կայցէ խրոխտումն. խրոխտ (ըստ ամենայն առման.) *Խրոխտականն՝ անձնահաճական եւ սիգանձն լսի, որ ինքն զինքն ամբառնայ ʼի դսրով. Երզն. քեր.: *Գոգցես խրոխտական իմն կարծեօքն եւ ձեւով մարմնոյն այսպէս ցուցանէր զինքն ամբարտաւանութեամբ լի փքացեալ. Պիտ.: *Խրոխտական բարձրավզութեամբ վարել զախոյեանսն. Արծր. ՟Դ. 11: *Զխրոխտականն ʼի մեզ սանձեալ յարձակումն. Նար. խչ.: *Արիութեամբն գեր ʼի վերոյ անցեալ յառաջանան խրոխտական ձեւով. Պիտ.: *Ի մէջ խրոխտականաց ձիոց անմաքրից որոջս հանդարտաբարս: Սատակեցին խրոխտականացն խիստ յարձակմունք. Նար. ՟Լ՟Ա. ՟Ղ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.