- ԾԱՂԻԿ
- (ղկան, կունք, կանց, եւ ղկի, կաց. եւ կոյ, կոց.) NBH 1-1001 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 7c, 8c, 9c, 12c, 13c, 18c գ. ἅνθος flos. (որպէս թէ ծիծաղիկ. որպէս վարդն յայլ լեզուս է իբր ծաղրիկ.) Ծնունդ բուսոց, որպէս եւ տնկոց՝ նախ քան զպտուղն կամ սերմն, բազում մասամբ անուշահոտ, երփնագեղ, զուարթ, փափուկ. ... *Ծաղիկ վայրի, կամ խոտոյ, կամ գարնանոյ. ձիթենւոյ: Ծաղկեաց ծաղիկ, եւ երեւեցոյց ընկոյզ: Ելիցէ ծաղիկ յարմատոյ անտի: Ի ծաղկէ արմտոյ նորա. եւայլն: Իսկ Ել. ՟Լ. 23: *Ծաղիկ ընտիր զմռնենեացʼʼ. իմա՛, ազնիւ մասն նախգոյն կաթեալ: *Փառք ծերոց ալիք. եւ ոչ երեւեալ ʼի ծաղկի մազոյն, այլ վարուցն փոփոխումն. Համամ առակ.: *Կտաւն ʼի ծաղկի էր. Եփր. ել.: *Յամսեանն կանխոց, որ յայտ առնէ, եթէ ամենայն իրիք ծաղկոց եւ պտղոց ժամանակ էր. Կիւրղ. ել.: *Մինչդեռ յաճել եւ ʼի ծաղկի են. Ոսկ. ես.: *Անդէն ʼի ծաղկի խլեա՛ զարմատ չարին. Կոչ. ՟Բ: Նմանութեամբ ասի, *ծաղիկ հասակի, կամ ծաղիկ հասակʼʼ. այսինքն դեռափթիթ, առոյգ տիք. *Ի ծաղիկ (այլ ձ. ʼի ծաղկի) մանկութեան տիսն: Ի ծաղիկ հասակ մանկութեան. Ճ. ՟Բ.: *ըստ մանկութեան տիոցն ʼի ծաղիկ (յն. ʼի ծաղկի) հասակի: Ի ծաղկի հասակին մանկութեան. Նիւս. ի սքանչ.: *Աճեաց, եւ եղեւ պատանեակ ʼի ծաղիկ հասակի. Աթ. անտ.: *Ծաղիկ դիմացն յոյս տայր շնորհացն աստուծոյ. Ոսկ. գծ.: ԾԱՂԻԿ. Հիւանդութիւն տղայոց, որ կարմրերանգ նիշ ʼի վեր տալ. *Խաշանց՝ մահ, եւ տղայոց՝ ծաղիկ. Շիր.: *Ի հիւանդութեանց, ʼի ծաղկոյ, եւ ʼի տարաժամ մհուանէ. Ճ. ՟Ա.: *Արասցէ ողորմութիւն ամենեցուն, որք ʼի ծաղկէ վտանգին. Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Բ.: *Բժշկել զամենեսին յախտէ ծաղկի եւ տատաստի. անդ. դեկտ: ԱՐԱՆՑ ԾԱՂԻԿ. Տ. ԼՕՇ: ԾԱՂԻԿ ԳԻՆՒՈՅ. Քոսն կամ բորբոսն նորա. *Տե՛ս որ բնաւ ծաղիկ չթողուս ʼի կարասն. զի գինոյն ամենայն աւերիչն եւ թթուեցնօղն ծաղիկն է. Վստկ.: ԾԻԾՌԱՆ ԾՈՂԻԿ. ի բառս Գաղիանոսի, ըստ Լեհ. ʼʼխոտ՝ որ ʼի գալն ծիծեռանց բուսանի, եւ ʼի հեռանալն նոցա չորանայ. յն. որ մեկնի, ազգ թզոյ, եւ գոհարի, եւ խոտ ինչ օգտակար աչաց:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.