ԾՆԱՆԻՄ

ԾՆԱՆԻՄ
(ծնայ, ծնեալ. հ. իսկ ծնցես, ն. Ծնցիս. ն. ծնեաւ, ծնիցեալ, կ.) NBH 1-1020 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c - τίκτω pario γεννάω, γένναμαι, γίνομαι gigino, genero, gignor, nascor, fio, factus sum. Արտադրել կենդանւոյ զնման իւր. ʼի լոյս ընծայել. ծագել. յառաջ բերել, եւ գալ. եղանիլ. լինել. ծնանիլ, ծնիլ. (եբր. եալատ. իբր ելանել, ելուզանել. ուստի՝ վէլէտ, էվլատ, եւ այլն.) *Տխրութեամբ ծնցես որդիս: Յղացաւ, եւ ծնաւ զկային: Եւ յաւել ծնանել զեղբայր նորա զհաբէլ: Սէթ ծնաւ զենովս: Ծնեաւ ուստերս եւ դուստերս: Ծնան իւրեանց որդիս: Օրն, յորում ես ծնայ (ʼի մօրէ): Մարդ աշխատութեամբ ծնանի: Զամենայն արու՝ որ ծնանիցի եբրայեցւոց, ʼի գետ ընկեսջիք: Ոչխար կամ այծ՝ յորժամ ծնանիցին. եւայլն: *Զքարբսն ասեն զորովայն մօրն ուտելով ծնծնիլ. Բրս. վաշխ.: *Կին քո եղիսաբէթ ծնցէ քեզ որդի. Կիւրղ. ղկ.: *ծնեաւ մովսէս: Եւայ ոչ ծնեաւ, այլ հրաշագործեցաւ. Նախ. ել.: Աթ. ՟Ը: *Յարդի ծնելոցս: Հոգեւոր երկամբք ծնիցեալ. Նար.: *Ի բեթղէհէմ ʼի կուսէ ծնիցելոյ (փրկչին). Խոր. առ արծր.: Պրպմ.: *Անկարութիւն է զմահու փորձ առնուլ՝ ոչ յառաջագոյն ծնիցելումն. Բրս. մկրտ.: այլ անսովոր է ասել. *Արա՛ աղօթս, զի ծնանեսցի կինս ... եւ ապա ծնաւ զմանուկն. Հ=Յ. յուլ. ՟Ի՟Ա.: ԾՆԱՆԵԼ. Գերագոյն օրինակաւ նշանակէ զանեղական ծագումն բանին ʼի հօրէ. *Տէր ասաց ցիս, որդի իմ ես դու, եւ ես այսօր ծնայ զքեզ: Յառաջ քան զարուսեակ ծնայ զքեզ. եւայլն: *յառաջ քան զամենայն եւ զբնաւ յաւիտեանս ծնաւ անծինն զծնունդ իւր հանգունակ. Սեբեր. ՟Ա: *Աստուած է՝ որ ծնաւ, եւ աստուած է՝ զոր ծնաւ. Կոչ. ՟Ժ՟Ա: *Հայր անսկիզբն եւ անծին, որդի ծնեալ ʼի բնութենէ հօր. Շ. ընդհանր.: *Ծնողիդ, եւ ծնիցելոյդ. Նար.: ԾՆԱՆԵԼ. որպէս Ստեղծանել աստուծոյ զմեզ, եւ վերածել յորդեգրութիւն շնորհօք, եւ մկրտութեամբ եւայլն. *թողեր զաստուած, որ ծնաւ զքեզ: Որդիս ծնայ, եւ բարձրացուցի: Ծնաւ զմեզ բանիւն ճշմարտութեան: Վերստին ծնաւ զմեզ ʼի յոյսն կենդանի: Եթէ ոք ոչ ծնիցի վերստին: Ծնեալն ʼի մարմնոյ մարմին է, եւ ծնեալն ʼի հոգւոյ հոգի է. եւայլն: *Ծնար հայրաբար. սնուցեր դայեկապէս. Նար. ՟Ե: *Աւազանին լուսով վերստին ծնանէին ʼի հոգին սուրբ. Յհ. կթ.: *Ժամանակ վերստին ծննդեան. ծնիցու՛ք վերստին. Ածաբ. յայտն.: ԾՆԱՆԵԼ. Նմանութեամբ կամ լայնաբար. *Ո՞վ է՝ որ ծնաւ զշաղս ցօղոյ. զեղեամն ո՞ծնաւ յերկինս: Երկիր ծնանիցի արդիւնս շահեկանս: Ոչ գիտես, զի՞նչ ծնանիցի քեզ վաղիւն: Պշուցեալ հայիցի ընդ երեսս իւր, որ ծնանիցին ʼի հայելւոջ. եւայլն: *Յամպարշտութենէ անօրէնութիւն ծնանի. Աթ. ՟Ը: *Յանհնազանդութենէ ամենայն դժնդակութիւնք ծնանին. Յճխ. ՟Ժ: *Գիրք յաճախս ծնանին երկնաւոր պտուղս: Մայր հոգեւոր (եկեղեցի) ծնանի եւ աստուածս ոմանս եղականս. Նար.: *Ծնեալն ʼի կուսէդ այսօր վերստին յարութեամբ ծնաւ ʼի կոյս գերեզմանէն. Շար.: *Ծնանիմք յարութեամբն ʼի գերեզմանաց. Վրդն. ծն.: *Զգարնանոյս ծնանի ժամանակ. Պիտ.: *Զոր օրինակ առատաբուղխ բղխումն զխորս անդնդոց ծնանիցի. Ոսկ. յհ. ՟Ա. 4: *Զո՞րպիսի անճառ ուրախութիւնս մեզ ոչ ծնանի. Սարգ. ՟բ. պ. ՟Ա: *Զնոյն ծնան ձեռք նորա. Մծբ. ՟Դ: *Ոչ կարէին շրթունք զաքարիայ ծնանել բան. Եփր. համաբ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Полезное


Смотреть что такое "ԾՆԱՆԻՄ" в других словарях:

  • ԾՆԻՄ — (ծնայ.) NBH 1 1020 Chronological Sequence: Unknown date, 12c Որպէս Ծնանիմ կր. այսինքն ծնեալ լինիմ. *Ծնիմք եւ մեք ըստ հոգւոյն զվերստին ծնունդʼʼ. իմա՛, վերստին ծննդեամբ. Շ. մտթ.: *Նախ քան զծնելն գիտէ աստուած, իբր ցերեմիա. Վրդն. սղ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱՍԱՐԱԿ — (ի, աց, եւ ուց.) NBH 2 0050 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c ա. (որպէս թէ համասարաս, եւ կամ հաւասարակ.) μέσος medius κοινός communis ἵσος aequalis ἑξισούμενος adaequatus. Զուգապէս… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԽԻԹԱՐ — (ի.) NBH 2 0283 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 11c, 12c, 13c գ. որ եւ իբրեւ յատուկ անուն, ՄԽԻԹԱՐ, այ. παράκλησις, παραίνεσις consolatio, admonitio. Մխիթարութիւն. սփոփութիւն. արգահատանք. քաջալերութիւն. յորդոր.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»