- ԿԱԹՈՂԻԿՈՍ
- (ի, կոսունք կամ սաց.) NBH 1-1032 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 10c, 12c, 14c գ. ԿԱԹՈՂԻԿՈՍ որ առ մեօք ասի ԿԱԹՈՒՂԻԿՈՍ. Բառ յն. գաթօլիգօ՛ս. ա.գ. ար. καθολικός catholicus, generalis, universalis, patriarcha, pontifex. Ընդհանրակա պատրիարգ կամ հայրապետ ազգի միոյ ողջոյն. որպէս Կաթողիկոս հայոց, վրաց, աղուանից, ասորւոց, քաղդէացւոց, եւայլն. Է՛ զի դնի եւ իբր Պատրիարգ, եւ է՛ զի որպէս Քահանայապետ կամ պապ. *Ի սոյն աստիճան են կաթողիկոսք, որք թարգմանին ընդհանրականք. Լմբ. պտրգ.: *Սուրբ կաթողիկոսն գրիգոր, կամ ղեւոնդիոս, կամ սեղբեստրոս. Ագաթ.: *Կաթողիկոսն հայոց սահակ. Փարպ.: *Կացուցանեն կաթողիկոս յունական կողմանն. Յհ. կթ.: *Հայրապետքն (այսինքն պատրիարգունք), կաթողիկոսն, արքեպիսկոպոս, մետրապօլիտք. եպիսկոպոսք, քահանայք. Մխ. այրիվ.: Ութերորդ դասք գլխաւորք եպիսկոպոսաց կաթողիկոսք. իններորդ դաս վերագոյն քան զամենեսեան՝ պապիոս. Մխ. գոշ դտ.: *Ամբարձեալ զձեռս իւր՝ օրհնեաց զնոսա, եւ արար զնոսա (առաքեալսն) կաթողիկոսունս, կամ կաթողիկոսս տիեզերաց. Տօնակ.: եւ Մեկն. ղկ.: Ըստ այսմ յաջորդն պետրոսի՝ է միանգամայն կաթողիկոս արեւմտեայց, եւ պապ՝ եկեղեցւոյ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.