- ԿԱՐՕՏ
- (ի, ից.) NBH 1-1077 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c ա. ἑνδεής, χρείαν ἕχων, δείμενος , ἑλαττόμενος, στερεόμενος indigens, indigus, egens, inops, carens, privatus եւն. (իբր Կարոտ, կարուտ.) Ունօղ զկարիս, կամ զպէտս, զհարկաւորութիւն պիտոյից եւ ձեռնատուութեան. Չքաւոր, եւ փափաքօղ անձկանօք. կարօտեալ. Զկրեալ. յետնեալ. ... *Թագաւոր կարօտ մտօք՝ մեծ զրպարտօղ: Եւ ոչ ոք կարօտ էր ʼի նոսա. Առակ. ՟Ի՟Ը. 16: Գծ. ՟Դ. 30: *Զմերկն ծածկեսցես, եւ կերակրովք եւ ըմպելեօք զկարօտն լցուցանեսʼʼ. այսինքն զկարօտեալն կերակրոց, կամ զկարօտութիւն նորա. Խոսր.: *Կարօտ նուազութիւնʼʼ. յն. կարօտութիւն. Փիլ. բագն.: *Կարօտ եմ յոյժ, եւ աղաչեմ. Սարգ. յիշատ.: *Կարօտից թառամեցուցանել ընդ ծաղկի մարմնոյն՝ եւ զախտս բնաւորականս. Սարկ. հանգ.: ԿԱՐՕՏ. Տրական խնդրով, ըստ հյ. ոճոյ. որ է ըստ յն. սեռական. *Սիրտ անմտի կարօտ է հանճարոյ: Կարօտ օգնականութեան. Առակ. ՟Ժ՟Ե. 21: Իմ. ՟Ժ՟Գ. 16: *Չէ՛ կարօտ ումեք վարդապետի. Պիտ.: *Կարօտ եմ շնորհի քո եւ ողորմութեան. Շար.: *Աստուած չէ՛ կարօտ բարձրանալոյ. Շ. բարձր.: *Կարօտ ապաշխարութեան. Մծբ. ՟Ժ՟Ա. Շ. մտթ.: *Ո՛չ թէ կարօտ ինչ հայրաբուն փառացն. Ագաթ.: *Բնութիւնս մեր միմեանց կարօտ ստեղծաւ. Ոսկ. յհ. ՟Ա. 18: *Կարօտ մնացաք կենդանի տեսանելոյ. Պտմ. աղեքս.: *Կարօտ եմ ձերում փրկութեանդ. Ոսկ. մ. ՟Բ. 13: *Ոչ եղեւ կարօտ փոխելոյ զբոցն, զի եղիցի ցօղʼʼ. իմա՛ ըստ յն. ոճոյ. այսինքն ոչ տկարացաւ փոխել: ԿԱՐՕՏ. Գործիական խնդրով ստէպ վարի առ նախնիս. որ եւ ոճ լտ. *Միթէ կարօտ ի՞նչ իցես ես այսահարօք: Մեծացայ, եւ ոչ իւիք կարօտ եմ. ՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 15: Յայտ. ՟Գ. 7: *Ոչ եթէ կարօտ ինչ ոք իւիք էր. Եզնիկ.: *Ոչ եթէ նա ինչ կարօտ մերովքս իցէ, այլ մեք ամենեւին նորայովքն: Մեծատուն ո՛չ է այն՝ որ բազմօք կարօտ իցէ, այլ այն որ չիցէն իւիք կարօտ: Դեղօք, եւ ոչ սրոյ. Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եփես. եւայլն: *Ոչ էր նա կարօտ գողովքն, եթէ վկայք եղիցին յարութեանն նորա. Եփր. համաբ.: *Ամենայն ապաշխարողք կարօտք երկայնմտութեամբ: Կարօտ էր քաւութեամբն: Ճշմարիտ ազատութեամբն որդւոյն կարօտ էին. Եփր. հռ. *Եթէ զոհիւքն կարօտ էր, իսկ մոխ րով երնջոցն՝ զոր ետ ʼի սրբութիւն կարօտելոցն, զի՞նչ կարօտ էր նա. Եփր. թուոց.: Յայլեւայլ հոլովս. *Ահա յերեսաց քոց ոչ կարօտ եղէʼʼ. յն. յետնեալ. Ծն. ՟Խ՟Ը. 11: *Մի՛ կարօտ առներ զիս ʼի յուսոյ իմմէ. Ճ. ՟Ա.: Ոսկ. յհ. ՟Բ. 32: *Զկարօտս յառաքինութենէ եւ ʼի ճշմարիտ գիտութենէ տեսանէ. Երզն. մտթ.: *Աստուած չէր կարօտ յուխտս եւ ʼի պատարագս նոցա. Մծբ. ՟Ժ՟Ա: *Յոչ ոք արար կարօտ ապաստանի. Շիր. *Զի՞նչ ունիմք եւ մեք ասել, որ կարօտ եմք յամենայնի. Շ. բարձր.: գ. ԿԱՐՕՏ. գ. ἕνδεια, χρεία inopia, opus ἑπιθυμία desiderium. Կարօտութիւն. պէտք. եւ Փափաք. եւ պապակումն. անձկութիւն. ... *Ոչ առ կարօտ ինչ բանն մարմին եղեւ. Աթ. առ եպիկտ.: *Մեք միշտ կարօտիւ ըղձամք ընդունել ʼի քեն զողորմութիւն. Խոսր.: *Ծարաւն եւ կարօտն ազգակից են միմեանց. Սիւն. բն.: *ծարաւեալք կարօտիւ (առ աստուած). Վրդն. յանթառամն.: *Եւ կարօտիւ զոր փափագէին, զնա նստուցին յիւրում աթոռին. Գանձ.: *Ամենայն կարօտիւք. Մաշտ.: *կարօտիւն եւ սիրով յանձն առցէ: Լային զկարօտն իւրեանց: Մոռացեալ զկարօտն եւ զսուգն իւրեանց. Վրք. հց.: ԿԱՐՕՏ (2-1055) *Ունէի զայս կարօտ ʼի մտի: Ահա եհաս ժամ՝ ցուցանել զպտուղ կարօտին քո. Վրք. հց. ՟Բ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.