- ԱՆԱՐՈՒԵՍՏ
- (ի, ից.) NBH 1-0117 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c ա. ἅτεχνος arte carens, imperitus Որպէս անգէտ արուեստի. անտեղեակ. անվարժ. եւ ո՛չ ճարտար ոք. արհեստ չգիտցօղ. ... *Բժիշկ անարուեստ. Ածաբ. մկրտ.: *Անարուեստ գրչաց: Ինքն անարուեստ ցուցաւ. Երզն. քեր.: *Անարուեստ գոլով՝ զարուեստաւորին խնդրեն զնշանակն: Անարուեստ եմ բանիւք. ՃՃ.: *Արուեստաւորաց եւ անարուեստից. Խոսր.: *Անարուեստից գործաւորաց, եւ ընտրելոց յամենայն արուեստաւոր գործաւորաց. Խոր. ՟Ա. 15. եւ ՟Բ. 24: *Անարուեստ եւ դժուարաշարժ յիւրաքանչիւր առաքինութիւնս. Մաշկ.: Որպէս անարուեստական. օտար յարհեստէ. անիմաստ. անդէպ. անշնորհք. ... ἅτεχνον ab arte alienum *Անարուեստ եւ անօրէն մշակութիւն. Մանդ. ԺԶ: *Զանարուեստ եւ զանդուռն լեզուն կարկեցուցանել. Պրպմ. ԼԸ: *Յանարուեստ գովութեանց. Վեցօր. ՟Ե: *Յանկարծակի երեւեցուցանել (զգաղտնիս հաւատոյ՝) անարուեստ է. Առ որս. ՟Զ: *Անարուեստ բանքս առ ʼի յասել. ՃՃ.: *Ոչ անձայն եւ անարուեստ. Լաստ. ԻԳ: *Ոչ փոքր ինչ թողուլ անարուեստ եւ անհպատակ. Նիւս. բն.: Կամ անպաճոյճ. անզարդ. անշուք. պարզ. ... *Պարզամտութեամբ եւ կենօք անարուեստիւք (կային ʼի դրախտի). Ածաբ. ծն.: եւ Երզն. մտթ.: *Ուղղութիւն իցէ՝ անարուեստ եւ առանց պատրաստելոյ բան. Կլիմաք.: ԱՆԱՐՈՒԵՍՏ. Ոչ եղեալ մարդկային արհեստիւ. անձեռագործ. աննիւթ. *Որ յանարուեստ աթոռ նստիս: Անմահ Արքային անարուեստ աթոռք. Շար.: *Զանարուեստ ձեռաց մարդկան զխորանն կանգնեաց. Ճ. ՟Թ.: մ. ԱՆԱՐՈՒԵՍՏ. մ. Տ. ԱՆԱՐՈՒԵՍՏԱԲԱՐ.
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.