- ԿՈԿՈՐԴԵԼՈՍ
- (ի, աց կամ ից.) NBH 1-1110 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 12c - ԿՈԿՈՐԴԵԼՈՍ ԿՈԿՈՐԴԵՂՈՍ ԿՈԿՈՐԴԻԼ եւ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ ԿՈԿՈՐԴԻՂՈՍ որ եւ ԿՐՈԿՈԴԻՂՈՍ. Բառ յն. գրօգօ՛տիլօս. κροκόδειλος crocodilus Տիտեռն. վիշապ երկոտանի՝ երկակենցաղ, մողեսաձեւ՝ ահագին մեծութեամբ, մեծաբերան, այլ նեղ կոկորդաւ, բազմաժանի, եւ կարծրամորթ. լինի ʼի մեծամեծ գետս ջերմին գաւառաց: Յոնք ստուգաբանեն, խորշօղ ʼի քրքմանէ. զի չախորժէ ասեն զհոտ նորա. ... Տե՛ս եւ ՏՀԱՆԳ: *Ի հնդիկս կոկորդիլ գազան: Ի նեղոս՝ կոկորդիլոս գազան. Խոր. աշխարհ.: *Առաւել զանցուցանելով զառիւծուք եւ զկոկորդիլոսիւք. Փիլ. ՟ժ. բան.: *Ի կոկորդիղոս գազանէ սատակեցաւ. Եւս. քր. ՟Ա: *Եգիպտացիք զճանճ եւ զմժեխ եւ զկրոկոդիլոս եւ զկուզ եւ զմուկն պաշտեցին. Լմբ. իմ.: *Կոկորդիլոս գազան գոլով ... ʼի ննջելն բանի բերանն, եւ ʼի մնացուածոյ յատամունսն մսոյն կերակրի. Լմբ. սղ.: *Գազանք ջրոցն, զոր եգիպտացիքն կոչէին եփովթ, եւ աւեղացիքն կոկորդեղոս անուանէին: Սատակեցան կոկորդեղոքին. Հ=Յ. մայ. ՟Ա.: *Եկեալ կոկորդեղոսն անցոյց զնա յայնկոյս գետոյն. Վրք. հց. ձ: Ի բառս Գաղիան. եւ ʼի գիրս Վստկ. Կոկորդիլոս կոչի եւ մեծ մողէզն, որ եւ ԿՈՎԱԾՈՒԾ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.