- ԿՈՉՆԱԿԱՆ
- (ի, աց.) NBH 1-1116 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 8c, 10c, 11c, 14c ա.գ. κλητός, ἑπίκλητος, κεκλημένος եւն. vocatus, invitatus, conviva. Ի կոչունս հրաւիրեալն. կոչեցեալն ʼի սեղան. որ ʼի նստիլն կոչի Բազմական, Բարձակից. ձենած. ... *Ետ տեղի նոցա ʼի վերոյ կոչնականացն: Յարեան ամենայն կոչնականքն ադոնիայ, եւ գնազին. ՟Ա. Թագ. ՟Թ. 22: ՟Գ. Թագ. ՟Ա. 49: Տե՛ս եւ ՟Գ. Մակ. ՟Ե. 8: Մրկ. ՟Զ. 2ձ: *Եւ նա ʼի կոչմանաց անտի էր, զի կոչեցեալ իսկ էր. Ոսկ. յհ. ՟Ա. 9: ԿՈՉՆԱԿԱՆ. κλήτωρ vocator, arcessitor, invitator, praeco. Հրաւիր6ղ ʼի կոչունս ʼի կոչմանէ կոչնատեառն. կոչօղ ʼի պատիւ կամ ʼի ժողով. հրաւիրակ. եւ Պատգամաւոր. Ձենօղ, հրաւիրօղ, խապար տուօղ. *Եղեն կոչնականք կոչել զամենեսեան. Ագաթ.: Լերու՛ք կոչնականք եւ հրաւիրեալք. Փարպ.: *Կոչնականս արձակեցին սրբոյն գրիգորի. Զենոբ.: *Հասանէին ʼի բազում նախարարացն կոչնականք զմեծէն սահակայ. Խոր. ՟Գ. 58: *Գնաց զհետ կոչնականացն. Ճ. ՟Ա.: եւ Արծր. ՟Գ. 4: ՟Դ. 2: ԿՈՉՆԱԿԱՆ. որպէս Կոչնատէր, որ է առաջին կամ վերին կոչօղն. *Պատուեաց զպատկերն, պատկառեաց ʼի կոչնականէն, փոխանորդեաց զկեանսն. Խոր. ՟Գ. 67: *Յորժամ գայ գատաւոր տիեզարաց, եւ կոչնական արդարոց. Նար. երգ.: ԿՈՉՆԱԿԱՆ. Իբր Կոչնակական, կամ հնչողական. ձայնահան. *Հնչեցուսցեն զզանգակսն, եւ կամ զո՛ր եւ լիցի նուագ իմն կոչնական, եւ ապա զպաշտօնն սկսանիցին. Մարթին.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.